Աշխարհ

01.09.2022 12:00


Թբիլիսիում գազի պայթյուն Է տեղի Է ունեցել բնակելի տանը. տուժել Է երեք մարդ

Թբիլիսիում գազի պայթյուն Է տեղի Է ունեցել բնակելի տանը. տուժել Է երեք մարդ

Պայթյուն Է տեղի ունեցել Թբիլիսիի Դիդի Դիգոմիի շրջանում գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակման Առաջին ալիքը: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ Է դարձել գազի արտահոսքը: Տուժել Է երեք մարդ՝ ամուսիններ եւ նրանց երկամյա երեխան:

Նրանք Նիգերիայի քաղաքացիներ են: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են օրհասական: Պայթյունի ալիքն այնքան հզոր Է եղել, որ վնասել Է հարեւան բնակարանները, ինչպես նաեւ փողոցում կայանված ավտոմոբիլները: Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հավաստել են պայթյունի փաստը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները, ինչպես նաեւ ոստիկանության ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը