Լրահոս

08.09.2011 16:10


«Մակաբի» (Իսրայել)–«Բեշիկթաշ» (Թուրքիա) ֆուտբոլային խաղ Ստամբուլում. իսրայելցիները Թուրքիայում խաղալ չեն ուզում

 «Մակաբի» (Իսրայել)–«Բեշիկթաշ» (Թուրքիա) ֆուտբոլային խաղ Ստամբուլում. իսրայելցիները  Թուրքիայում խաղալ չեն ուզում

Իսրայելական «Մակաբի» ֆուտբոլային ակումբը դիմել է ՈՒԵՖԱ՝ թուրքական «Բեշիկթաշ»–ի հետ սեպտեմբերի 15-ին Ստամբուլում կայանալիք խաղը չեզոք երկրի մարզադաշտ տեղափոխելու համար։

Այս կապակցությամբ Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Սուաթ Քիլիչը հայտարարել է, որ  այդ հաղորդագրությունը որևէ հիմք չունի, քանի որ Թուրքիայում իսրայելական ժողովրդի դեմ անարգանքի կամ արհամարhանքի տրամադրություններ չկան։ Հյուրերը ֆուտբոլ կխաղան անվտանգ միջավայրում և միանգամայն անվնաս կվերադառնան իրենց հայրենիք, ուստի խաղը կկայանա Ստամբուլում։

Ւսրայելական մամուլի հրապարակումների համաձայն` ՈՒԵՖԱ–ի ղեկավարության կարծիքը համընկնում է թուրք պաշտոնյայի կարծիքին։

Այս խորագրի վերջին նյութերը