Լրահոս

08.09.2011 16:09


Լիբիայում քաղաքացիական պատերազմը խլել է ամենաքիչը 30 հազ. մարդու կյանք

Լիբիայում քաղաքացիական պատերազմը խլել է ամենաքիչը 30 հազ. մարդու կյանք

«Ֆրանս փրես» գործակալությունը հաղորդում է, որ Լիբիայի ազգային անցումային խորհրդի առողջապահության նախարար Նաջի Բարաքաթը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի հետևանքով երկու կողմերը տվել են 30 000 զոհ, վիրավորվել է ավելի քան 50 000 մարդ, իսկ 4000–ը համարվում է անհայտ կորած։

Բարաքաթը նաև նշել է, որ այդ թվերն առայժմ մոտավոր են։ Զոհվածների, վիրավորների և անհայտ կորածների ճշգրիտ քանակը կհրապարակվի մի քանի շաբաթ անց՝ տեղեկության մանրամասն վերլուծությունից հետո։

Զոհվածների թիվը կարող է աճել, քանի որ հատուկ որոնողական ջոկատները նոր զանգվածային թաղումներ են հայտնաբերում։

Բարաքաթի տվյալների համաձայն՝ զոհվածների շուրջ կեսը կառավարական զորքերի զինվորներ ու սպաներ են։

Այս խորագրի վերջին նյութերը