Հրայր Կարապետյանը հարգում է Շառլ Ազնավուրին, սակայն չի ընդունում, որ կարելի է իրավական ուժ ունեցող «ցեղասպանություն» բառը փոխարինել այլ եզրույթով
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայազգի աշխարհահռչակ երգիչ–երգահան Շառլ Ազնավուրի այն հայտարարությունը, թե եթե թուրքերը ազնվություն ունենան ու ասեն, որ ցեղասպանություն բառն է անհանգստացնում իրենց, ապա մենք այլ եզրաբառ կգտնենք հայ-թուրքական երկխոսության և սահմանի բացման համար, ասել է, թե ինքը շատ է հարգում Ազնավուրին, սակայն կարծում է, որ քաղաքականության տեսանկյունից ավելի ճիշտ է «ցեղասպանություն» բառն օգտագործել, քանի որ այն իրավական ուժ ունի։
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցները խեղաթյուրել էին աշխարհահռչակ շանսոնիեի խոսքերը։ Բանն այն է, որ նրանք համատեքստից կտրել էին Ազնավուրի խոսքը, ու ստացվել էր, որ նա ասում է, թե հանուն հայ–թուրքական սահմանի բացման՝ կարելի է հրաժարվել «ցեղասպանություն» եզրաբառից, բայց իրականում այդպես չի եղել։

7or.am