ՀՀ «նախագահը» չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը․ ի՞նչ տարբերություն Ալիևի ու Խաչատուրյանի միջև
Հայաստանի Հանրապետության նախագահին օգոստոսի 8-ին ուղարկած պաշտոնական գրությանս պատասխանը ստացել եմ այսօր՝ օգոստոսի 31-ին։ Նախկին ՀՀՇ-ական դաշնակահար-նախագահը համարում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա և ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ։ Եթե հարցն Ալիևին ուղղեի, նույն պատասխանն էի ստանալու։ Ուրեմն էլ ի՞նչ տարբերություն իր ու Փաշինյանի կառուցողական ընկեր Ալիևի միջև։
Հիշեցնեմ, որ նախկին ՀՀՇականից պատասխան էի հայցել, արդյոք ինքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք է համարու՞մ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը։ Ինչպես տեսաք, պատասխանը բացասական էր։ Կապիտուլյացիոն հայտարարության մեջ Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման մասին ոչ մի խոսք չկա։ Իսկ հունվարի 11-ի հայտարարությունը վերաբերվում է բացառապես տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն և որևէ կապ չունի Արցախի հիմնախնդրի կարգավորման հետ։

Ու էդ մարդը մեր երկրի նախագահն է․․․
Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից