Աշխարհ

31.08.2022 13:44


Կեղծ նախաձեռնություններ են․ Մարիա Զախարովան՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվության մասին (տեսանյութ)

Կեղծ նախաձեռնություններ են․ Մարիա Զախարովան՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվության մասին (տեսանյութ)

Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունն աշխարհաքաղաքական նկրտումներ ունի։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կենտրոնացել է բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա: Զախարովան ընդգծեց, որ համաձայնեցված եռակողմ ձևաչափերի շրջանակում աշխատանքն առարկայական բնույթ է կրում: Այս համատեքստում նա օրինակ բերեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման եռակողմ աշխատանքային խումբը։

«Մենք ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը բնութագրվում է աշխարհաքաղաքական նկրտումներով, այլ ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկությամբ։ Սրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններն են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անշնորհք կերպով յուրացնելու փորձի»,-ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը