Հրայր Կարապետյան. «Անկախության 20–ամյակը այն առիթը չէ, որտեղ պետք է դիրքորոշումներ ցույց տալ այս կամ այն ղեկավարի նկատմամբ»
Նախօրեին ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն, արձագանքելով Հայաստանի անկախության 20–ամյակի առիթով Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպվելիք տոնական հանդիսավոր ճաշկերույթի կապակցությամբ հղված հրավերին, հանդես էր եկել կոշտ հայտարարությամբ։
–Ճիշտ չենք գտնում Հայաստանի անկախության վերականգնման 20–ամյակի առիթով ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի «տոնական հանդիսավոր ճաշկերույթ» կազմակերպելու նախաձեռնությունը: Անկախության տոնակատարությունը չի՛ կարող առիթ ծառայել` փառավորելու հեղինակազրկված պաշտոնատարների, այս պարագայում` մի նախագահի, որի վարած քաղաքականության հետևանքով 20–ամյա անկախ Հայաստանն ամեն օր առավել ևս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարութունն ու ժողովրդավարական արժեքները շարունակում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը,–ասված է հայտարարության մեջ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը պատասխանլով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այս հայտարարությանը՝ ասել է, թե համաձայն չէ այդ դիրքորոշմանը։
–ՀՅԴ–ն ապակենտրոն կուսկացություն է, և յուրաքանչյուր մարմին իր շրջանի տերն է։ Ամեն մեկն իր տարածքում որոշում է կայացնում, բայց քանի որ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է, ապա մենք ասելիք ունենք և ասել ենք, որ անկախության 20–ամյակը այն առիթը չէ, որտեղ պետք է դիրքորոշումներ ցույց տալ այս կամ այն ղեկավարի նկատմամբ, այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ։ 20–ամյա անակխությունը բոլորիս նվաճումն է և բոլորիս հպարտանալու տեղիք է տալիս։ Դրա համար առիթը ճշիտ չի ընտրված, և այդ առիթը օգտագործել քաղաքական գնահատականներ տալու համար, առավել ևս՝ մոտեցումը ճիշտ չէ,–ընդգծել է նա։

7or.am