Աշխարհ

31.08.2022 19:25


Մայքլ Ջեքսոնը դեղորայք գնելու համար 19 կեղծ փաստաթուղթ է օգտագործել

Մայքլ Ջեքսոնը դեղորայք գնելու համար 19 կեղծ փաստաթուղթ է օգտագործել

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը, կախվածություն առաջացնող թմրանյութեր գնելու համար ինքնությունը կեղծող 19 փաստաթուղթ է օգտագործել, հայտնում է New York Post-ը`հղում տալով TMZ Investigates. Who Really Killed Michael Jackson նոր վավերագրական ֆիլմին:

«Մայքլը մեծապես պատասխանատու է իր մահվան համար, սակայն բժշկական համայնքը, անշուշտ, մեծ օգնություն է ցուցաբերել նրան»,-ասվում է Ջեքսոնի պլաստիկ վիրաբույժ Հարի Գլասմանի տարածած հայտարարության մեջ:

Ֆիլմում նշվում է, որ, հակառակ նրան, որ Մայքլ Ջեքսոնի մահվան համար մեղադրվում էր բժիշկ Ջեքսոն Կոնրադ Մյուրեյին, ով պարբերաբար նրան պրոպոֆոլ էր տալիս, ամեն ինչ շատ ավելի բարդ էր:

«Բժիշկ Մյուրեյը Ջեքսոնի անկողնու մոտ էր նրա պահին»,-ասել է Լոս Անջելեսի ոստիկանության հետախույզ Օռլանդո Մարտինեսը և հավելել, որ Ջեքսոնը երկար տարիներ գիտակցված դեպի մահն է գնացել, այդ թվում`բժիշկների թողտվության պատճառով, որոնց նա դիմել էր:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը