Աշխարհ

31.08.2022 18:05


Հին եգիպտացիները չորացած Նեղոսն օգտագործել են բուրգեր կառուցելու համար

Հին եգիպտացիները չորացած Նեղոսն օգտագործել են բուրգեր կառուցելու համար

Հին եգիպտական հսկայական բուրգերը կանգնեցվել են Գիզայի հարթավայրում՝ գետի վտակների նավիգացիայի համար պիտանի դիրքի շնորհիվ։ Ինչպես նշվում է PNAS ամսագրի հոդվածում, նման բացահայտում են արել Ֆրանսիայի և Եգիպտոսի հնագետները։

Գիտնականները հայտնաբերել են առաջին ապացույցն այն բանին, որ հին թագավորության չորրորդ դինաստիայի փարավոնները Գիզայի սարահարթում բուրգեր են կառուցել հիմնականում այն բանի շնորհիվ, որ այստեղ է գտնվել Նեղոսի՝ նավիգացիայի համար հարմար վտակը: Նեղոսի նախկին վիճակի կոնֆիգուրացիան հասկանալու համար հետազոտողներին օգնել է ութ հազար տարվա ընթացքում կուտակված ծաղկափոշին:

Հին Եգիպտոսի բոլոր ամենամեծ բուրգերը գտնվում են Գիզայի հարթավայրում, որը Կահիրեից 25 կմ հեռավորության վրա է։ Նեղոսը գտնվում է 8 կմ հեռավորության վրա, ուստի մինչ այժմ գիտնականները լիովին չեն հասկացել, թե ինչպես են հին եգիպտացիները ավազաքարի, կրաքարի և գրանիտի շինանյութեր հասցրել բուրգերի կառուցման վայր: Առեղծվածը լուծել են Էքս-Մարսելի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆ Մորանժը և նրա ղեկավարած մի խումբ գիտնականներ։

Նախկինում հնագետները «Քեուֆու ճյուղի»՝ Նեղոսի չոր վտակի գոյության հետքեր էին հայտնաբերել այսօրվա Գիզայի մոտ: Այն փաստի մասին, որ Նեղոսի վտակներն օգնել են եգիպտացիներին շինանյութեր մատակարարել, վկայում են նաև հին պապիրուսները։ Սակայն այժմ գիտնականները կարողացել են դա ապացուցել՝ վերլուծելով գետի նստվածքային ապարներում ծաղկափոշու կուտակումները: Փորձագետները վերակառուցել են Նեղոսի նավարկությունը Գիզայի մերձակայքում՝ այն բույսերի փոշու մասնիկներից, որոնք աճում են խոնավ վայրերում: Հաշվարկները ցույց են տվել, որ Նեղոսի կողային վտակներում ջրի բարձր մակարդակ է եղել մոտ վեց-հինգուկես հազար տարի առաջ, սակայն մ.թ.ա. III հազարամյակի կեսերին վտակները ծանծաղացել ու և անհետացել են:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը