Հրայր Կարապետյանը Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջը աբսուրդային է համարել
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն անդրադարձել է Հայակական բանակում տիրող իրավիճակին։
–Երեկ ես ԱԺ–ում հրավիրել եմ ՊՆ ներկայացուցիչներին, նաև պատգամավորներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այդ հանդիպումը ես վաղուց էի նախատեսել, մենք պարբերաբար կազմակերպում ենք: Սակայն այժմ քննարկումն ավելի լայն էր: Նպատակն այն էր, որ ՀԿ–ների ներկայացուցիչները իրենց մտահոգությունն ուղղեն համապատասխան մարմիններին: Մենք սկզբից լսեցինք պատկան մարմինների տեսակետները բանակում վերջին, և ոչ միայն, շրջանում կատարված իրադարձությունների վերաբերյալ: Հետո մենք տեղեկացրինք վերջին շրջանում մշակված օրենսդրական նախագծերի մասին։ Մեր նպատակն է, որպեսզի օրենսդրությամբ ամրագրվեն սպաների, զինվորների պարտականությունները: Զորակոչի և զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ է պետք կատարել: Բանակում ամեն ինչ սկսվում է զորակոչից: Երբեմն հիվանդներ են զորակոչվում բանակ, ինչպես վերջին դեպքում տեսանք: Օրենքով պետք է կանոնակարգվի զինծառայողի արձակուրդ գնալը, և ոչ թե սպան որոշի՝ քանի օրով գնա զինվորը տուն, կամ գնա, թե չէ: Մենք ուզում ենք մեր բանակում բացառենք նմանատիպ դեպքերը,–ասել է նա։
Ըստ Հրայր Կարապետյանի՝ նրանք, ովքեր չեն կարողանում սպայի կոչումին ծառայել, պետք է բանակում չլինեն:
–Մենք այս խնդիրները շատ արագ պետք է լուծենք: Սրա համար մեզ անհրաժեշտ է ՀԿ–ների, նաև լրատվամիջոցների օգնությունը: Յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է դեպքին ինքն արձագանքի, և ոչ թե՝ սոցիալական ցանցերն աղմուկ բարձրացնեն, նոր: Ցավակցում եմ զոհված զինծառայողների հարազատներին, շատ վատ եմ զգում,–ընդգծել է նա:
Հարցին, թե ինչ կարծիքի է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնված այն նախաձեռնության մասին, որը պահանջում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը, Հրայր Կարապետյանը պատասխանել է, թե նրա հրաժարականը պահանջելն աբսուրդ է։
–Ես տեսնում եմ, թե այդ մարդն ինչ ջանքեր է գործադրում բարեփոխումներ կատարելու համար,–հայտարարել է Հրայար Կարապետյանը։

7or.am