Հարցազրույց

08.09.2011 14:35


Ջուս

Ջուս

Հարցազրույց երգչուհի Ջուսի հետ

–Ինչպիսի՞ն է հայաստանյան շոու–բիզնեսի ներկայացուցիչների բարոյական նկարագիրը։ Վերջին օրերին բուռն քննարկման առարկա դարձած «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի բավական «անկեղծ» լուսանկարներից հետո շատերը պնդում են, որ շոու–բիզնեսի բոլոր ներկայացուցիչներն են այդ կյանքով ապրում։

–Ոչ միայն շոու–բիզնեսում է այդպես, այլ բոլորն էլ ամեն ինչ անում են։ Դա միանշանակ է։ Իսկ ով քննադատում է, առաջին հերթին հենց նրանք են իրենց այդպես պահում։ Այդ քննադատությունը սիրուն չէր։ Անհեթեթություն է ուղղակի։ Գրեթե բոլո՛րն էլ անում են։

–Անկախ ոլորտի՞ց։

–Իհա՛րկե։ Ավելի բեթար՝ խմբակային են զբաղվում։ Կան և՛ շուո–բիզնեսում մի քանիսի հետ դրանով զբաղվողներ, և՛ ոչ շոու–բիզնեսում։ Իսկ ովքեր քննադատում են, ուզում են ցույց տալ, որ իրենք սուրբ են, բայց հենց իրենք են դրանով զբաղվում։

–Իսկ այդ նկարները տարածելն ու հատկապես այդ տղայի՝ Կարեն Արայանի պահվածքը ինչպե՞ս եք գնահատում։

–Շատ վա՛տ։ Դա տղա չի, դա լրիվ փալաս է։ Օրինակ՝ եթե ես Անժելայի տեղը լինեի, ես էդ տղայի դեմքի նկարը կվերցնեի ու կտարածեի, որովհետև ինքն ահավոր քայլ է արել։ Ուղղակի զզվելի է նրա արարքը, կարելի՞ է էդպիսի բան անել։ Урод: Կոպիտ ասած՝ հլը իր ոտքերին նայեք, էլ չեմ ասում ուրիշ օրգանների մասին։ Ի՞նչն է ցույց տալիս՝ գիգա՞նտ է, ինչ է, հիմա՛ր։

–Ճի՞շտ է, երբ հասարակությունը ներխուժում է հայտնի մարդկանց անձնական կյանք և նրանց սկսում դրանով գնահատել։

–Ո՛չ, չի՛ կարելի։ Իհա՛րկե վատ է Անժելայի արարքը, որ երեխա, ամուսին ունենալով՝ նման բան է արել։ Ես չեմ ընդունում, որ դու ունես ընտանիք և դավաճանում ես։ Ինձ համար դավաճանությունն ամենամեծ, ամենավատ բանն է։ Իսկ եթե հին նկարներ են, այն ժամանակ ամուսին և երեխա չկային, կարող էր անել, իր ընկերն է եղել, կարող էր։ Բայց եթե ես իմանամ, օրինակ, որ իմ ապագա ամուսինը գոնե մե՛կ անգամ ինձ դավաճանել է, վե՛րջ, չեմ ապրի նրա հետ, դա հաստա՛տ։ Բայց չի նշանակում, որ բոլորն են դա անում։ Օրինակ՝ ես ոչ մեկի հետ ոչ այնքան վաղ...դա էլ է, իհարկե, սխալ երևի...բայց սիրուն չի քննադատելը։ Առաջին հերթին մեղադրում եմ այդ տղային։ Նա ահավոր բան է արել, ինչպե՞ս չի ամաչում, «ужас»։ Առաջին հերթին այդ տղային պետք է հարվածի տակ դնել։ Չեմ ուզում արտահայտվել, բայց, կոպիտ ասած, ինքը չի՞ ամաչում իր փոքր առնանդամն ի ցույց դնելուց։ Լուրջ եմ ասում՝ ամոթ է, այդ ի՞նչ է։ Ինքը մի հատ էլ հպարտանում է ու հարցազրույց տալիս։ Զզվելի էր ուղղակի, փրչոտ, ինչպես կապիկը։ Մի հատ էլ հպարտանում է, путан хренов:

-Դուք շոու-բիզնեսի ներկայացուցիչներից հայտնի եք Ձեր ազատ պահվածքով, ազատ մտածելակերպով, բայց քիչ առաջ ասացիք, որ ոչ մի տղամարդ Ձեր կյանքում չի եղել:

-Ես ուզում եմ ասել, որ ես պետք է սիրահարվեմ, հետո նոր…ես կարծում եմ, որ սեքսում սահմանափակումներ չպետք է լինեն, եթե դու սիրում ես այդ տղային: Բայց դավաճանել կամ ուղղակի հանդիպել սեքսի համար ինձ հետաքրքիր չի, դրա համար ես 9 տարի արդեն ոչ ոքի հետ չեմ հանդիպել ու ոչ ոքի ման չեմ գալիս: Ես ոչ թե PR եմ անում, այլ հենց այդպես էլ կա։ Վերջին անգամ 9 տարի առաջ էի սիրում տղայի Ռուսասատանում ու վերջ, վերջացավ։

–Չե՞ք կարծում, որ մեր հասարակությունը գուցե չափից ավելի ազատությունից կամ էլ դրա սահմանափակումից, սեռական կյանքի պակասից մի տեսակ շեղվել է, խելագարվել այդ հողի վրա։

–Կա՛ այդպիսի բան։ Իհա՛րկե։ Հիշո՞ւմ եք Բրիթնի Սփիրսի խայտառակ նկարները, բայց հետո նրան բոլորը նորից սիրեցին, չէ՞։ Մեկ է, Բրիթնի Սփիրսը լավն է, չէ՞։ Բայց ինչո՞ւ պետք է մեր դերասանուհու մասին ասենք՝ վա՜յ, ահավոր է, բայց հենց այդ ասողներն էլ 5 հոգու հետ միաժամանակ են դա անում։ Չի կարելի այդպես։ Այդ տղան PR՞ էր ուզում, ինչ էր ուզում։ Ուզում էր ա՞ստղ դառնալ փոքր բանով, չեմ հասկանում։ Ի՛նքը գոնե ամաչի։ Ես խորհուրդ կտայի նրան операция поудлинению աներ, գոնե ասեինք՝ օ՜, ինչ տղա է։ Չնայած ի՞նչ տղա. լրիվ փալաս։ Իր հետ էլ ոչ մի աղջիկ չի հանդիպի էլ (եթե, իհարկե, այդ աղջիկը նրա նման չէ)։ Այդ տղան երևի խելք չունի։

–Իսկ հայաստանյան շոու–բիզնեսը հիմա ի՞նչ վիճակում է։

–Չունե՛նք շոու–բիզնես։ Մեկ–մեկ ասում են՝ շոու կա, բիզնես չկա, բիզնես կա, շոու չկա։ Ո՛չ շոու կա, ո՛չ էլ բիզնես։ Ո՞նց կարելի է երկրում լինել շատ հայտնի, խոսքն իմ մասին է, քեզ սիրեն, ստորագրություն վերցնեն, լուսանկարվեն փողոցում և այլն, բայց դու փող չաշխատես ընդհանրապես։ Բոլորի մոտ հիմա այդպես է։ Հիմա համերգներ չկան, բոլոր երգիչ–երգչուհիների մոտ հիմա շատ ծանր վիճակ է։ Բայց այն երգիչները, ովքեր ունեն պրոդյուսեր, գոնե մի բան աշխատում են, բայց, իհարկե, ոչ Հայաստանում։ Նրանք գնում են Մոսկվա, Գերմանիա և այլն։ Ես պրոդյուսեր չունեմ։ Դրա համար եմ ասում, որ չունենք շոու–բիզնես, մենք կարող ենք լավ երևալ հեռուստաալիքներով, ծրագիր վարենք, բայց, մեկ է, փող չաշխատենք։ Հայաստանում կարևորն անունն է։ Անունը և հեղինակությունը։

–Շատ երգիչ–երգչուհիներ հենց այդ ֆինանսականից դրդված են թողնում և գնում Հայաստանից ու հիմնականում ԱՄՆ։ Հնարավո՞ր է՝ Դուք էլ գնաք։

–Գիտեմ, որ գնում են, բայց այնտեղ չես դառնա աստղ։ Այնտեղ պետք է ունենաս շա՜տ լավ ագենտ, չնայած դու կարող ես ունենալ ձայն, կարող ես պարել, բայց դա կապ չունի։ Այնտեղ մաֆիա է, փակ է, պետք է ունենաս շատ լավ ագենտ, ով կկարողանա մտնել իրե՛նց շոու–բիզնես և քեզ բրդել առաջ, իսկ դա շատ մեծ գումարների հետ է կապված։ Ես ուզում եմ աշխատել Եվրոպայում, բայց ապրել այստեղ։ Օրինակ՝ վերջերս ես և Կարեն Գրիգորյանը Լոնդոնից ենք վերադարձել, շատ լավ համերգ եղավ աշխարհի ամենալավ բեմում՝ Royal Festival Hall թագավորական բեմում։ Մեզ մոտից ինձ մինչև ընտրեցին, այսինքն՝ եթե դու ցածր մակարդակով լինես, իրենք չեն թողնի, որ դու այդ բեմ բարձրանաս, հետո փորձի ժամանակ փառատոնի մենեջերը լսում է և եթե տեսնում է, որ դու մի քիչ էն չես երգում կամ նվագում, անմիջապես ցած են իջեցնում բեմից։ Ու կապ չունի՝ դու այդ դահլիճի վարձը տվե՞լ ես, թե՞ ոչ։ Բայց մենք ժյուրիի ողջ կազմին զարմացրինք այնտեղ։ Իսկ Հայաստանում ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Ես շատ երկրներում եմ եղել, բայց այստեղ հանգիստ է։ Կուզենայի այստեղ տուն ունենալ, բայց չունեմ։

–Վարձո՞վ եք բնակվում։

–Այո՛։ Ես վաղո՜ւց՝ վատ տարիներին, վաճառել եմ բնակարանը։ Շոու–բիզնեսում չես կարող այնքան աշխատել, որ գոնե բնակարան ունենաս, անհնար է։ Դրա համար բոլորն ունեն կա՛մ պապա, կա՛մ ուրիշ պապա, ու այդպես առնում են։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Թեմայի շուրջ քննարկումներին կարող եք մասնակցել այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը