Աշխարհ

30.08.2022 14:25


Ականազերծման աշխատանքների ժամանակ ադրբեջանցին պայթել է ականի վրա

Ականազերծման աշխատանքների ժամանակ ադրբեջանցին պայթել է ականի վրա

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ադրբեջանցին պայթել է ականի վրա, տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով ականազերծման գործակալությունը (ANAMA):

Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով Նաջմեդն Հուսեյնովը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել։ Պայթյունի հետևանքով սատկել է Դինա անունով սակրավոր շունը։

Նշվում է, որ ANAMA-ն մտադիր է հետաքննել միջադեպը։

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի 224 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 39 քաղաքացիական անձ և զինծառայող:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը