Samsung-ը հեռախոս է մշակել, որը հետևի մասում թաքնված էկրան ունի, հայտնում է SamMobile-ը։
Պատենտը գտել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կայքում։ Ըստ նկարագրության՝ սմարթֆոնը երկու էկրան ունի՝ օժանդակ էկրանը տեղադրվախ է հետևի վահանակի վրա և պատված է պաշտպանիչ ապակիով։ Ցանկության դեպքում էկրանը կարող է անջատվել, և, լրագրողների կարծիքով, այդ դեպքում էկրանը միաձուլվում է սարքի հետևի վահանակի գույնի հետ։
Կորպորացիայի ինժեներները նշել են, որ օժանդակ էկրանը կարող է օգտագործվել տարբեր տեղեկություններ ցուցադրելու համար: Այն կարող է օգտագործվել նաև լուսանկարելու համար։ Ընդ որում, գաղտնի էկրանը կարելի է անջատել և օգտագործել միայն հիմնականը:
Մեդիայի հեղինակները կորեական ընկերության նոր հեռախոսը համեմատել են Nubia X-ի հետ, որը թողարկվել է ZTE-ի կողմից 2020 թ.։ Կոնցեպտուալ դեվայսի հետևի մասում ապակիով փակված օժանդակ էկրան էր տեղադրված, որի մեջ կարելի էր կարգավորել թափանցիկության մակարդակը։ Այդ դեպքում էկրանը կարելի էր անջատել և թաքցնել:
Samsung-ը գաղտնի էկրանով սմարթֆոն է մշակել

Աղբյուրը՝ news.am