Կարծիք

30.08.2022 09:32


Բոլոր ժամանակներում հայերի մեծամասնության ուղեղում գործել է իրավիճակին հարմարվելու, գլուխ պահելու աշխարհայացք՝ կոմերցիա

Բոլոր ժամանակներում հայերի մեծամասնության ուղեղում գործել է իրավիճակին հարմարվելու, գլուխ պահելու աշխարհայացք՝ կոմերցիա

Մարդիկ իրենց աշխարհայցքով լինում են հիմնականում 4 տիպի․ կրոնական հավատացյալ, ագնոստիկ, աթեիստ, ինչպես նաև 4-րդ տեսակը, ինչպիսին էր Հովհաննես Թումանյանը։ Նա հավատում էր Աստծու գոյությանը, բայց ոչ՝ որևէ կրոնի․

Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

Ինքս լինելով ագնոստիկ՝ ընդունում եմ Թումանյանի փիլիսոփայությունը, ինչպես նաև չընդունելով հանդերձ՝ հարգանքով եմ վերաբերվում ինչպես իրական կրոնական հավատացյալներին,այնպես էլ իրական աթեիստներին։

Արդ, իսկ ինչպիսի՞ն է հայ ժողովուրդն՝ իր մեծամասնությամբ․․․ Երբ պետք է՝ քրիստոնյա հավատացյալ, հետո աթեիստ բոլշևիկ, հետո լիբերալ ժողովրդավար, ապա նորից քրիստոնյա հավատացյալ։

Այսպես, ԽՍՀՄ տարիներին նույն ԽՍՀՄ-ում Ստալինի ամենամեծ արձանը տեղադրված էր ամենաբոլշևիկ աթեիստ Հայաստանում, Երևանի ամենամեծ հրապարակը կրում էր Լենինի անունը՝ Լենինի արձանով։ Ավտոմեքենաների հայելիների վերին մասում փակցված էին Ստալինի և Լենինի նկարները։ Այսօր, նույն տեղերում սրբապատկերներ են և ճոճվող խաչեր։

Այսօր խորը հավատացյալ Գագիկ Ծառուկյանն ու նույնպես խորը հավատացյալ նախարար Վահան Քերոբյանը՝ հավատացյալ կառավարության համաձայնությամբ, տեղադրում են հսկայական Հիսուսի արձանը։

Իրականում բոլոր ժամանակներում հայերի մեծամասնության ուղեղում գործել է իրավիճակին հարմարվելու, գլուխ պահելու աշխարհայացք՝ կոմերցիա (վաճառականություն)։

․․․Նույնը հայրենիքի, հայրենի հողերի հարցում․․․:

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը