Տիգրան Սարգսյանը նախարարներին հանձնարարել է աջակցել հարկերի հավաքմանը
Կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը գործադիրին հանձնարարել է աջակցել հարկերի հավաքմանը. «Մեր առջև կանգնած է խնդիր՝ 2012 թվականին էապես բարելավել հարկերի հավաքումը։ Ցանկանում եմ, որպեսզի բոլորս գիտակցենք, որ դա միայն Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը չէ։ Կառավարության բոլոր անդամները պետք է պատասխանատու լինեն հարկերի հավաքման համար։ Մասնավորապես, հանձնարարական է տրվում բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարին հստակ տեղեկություն ներկայացնել իրենց ոլորտներում հարկային բազաների վերաբերյալ, թե ինչպիսին է այն՝ 2012 թվականի մեր կանխատեսումների համեմատ, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն նախարարները, որպեսզի օգնենք այդ եկամուտների խնդիրը լուծելու գործում։
Մասնավորապես, առաջին հերթին մեզ հետաքրքրում են էներգետիկայի բնագավառի վերլուծությունները, որտեղ աճ ենք կանխատեսում։ Պետք է տեսնել, թե որքանով է ավելանալու այս ոլորտի հարկային բազան և էներգետիկ ոլորտի ձեռնարկությունները որքան լրացուցիչ եկամուտ են ապահովելու։ Երկրորդ ոլորտը քաղաքաշինությունն է, երրորդը՝ տրանսպորտը և կապը, չորրորդը՝ առողջապահությունը, որտեղ ներդրվել է համաֆինանսավորում, և ըստ էության՝ աշխատավարձի ավելացում պետք է տեղի ունենա։ Եթե ծառայությունների գներն այստեղ նույնպես համաֆինանսավորման ներդրումների արդյունքում ավելացել են, ապա դա նշանակում է, որ բուժհիմնարկների շահույթի մակարդակը նույնպես բարձրացել է։
Պետք է հստակ գնահատականներ լինեն, թե ինչքան լրացուցիչ մուտքեր պետք է ակնկալենք այս հիմնական ոլորտներից։ Մնացած բոլոր նախարարությունները նույնպես պետք է իրենց ոլորտներում տիրապետեն իրավիճակին, թե ինչ հարկային բազայի հետ գործ ունենք։ Առանձին առանձին բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն հաշվետվություն, թե ինչ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի կարողանանք Պետական եկամուտների կոմիտեի հետ միասին ապահովել 2012 թ. պետական բյուջեի եկամուտները»,–ասել է վարչապետը։
Տիգրան Սարգսյանը նախարարներին հանձնարարել է աջակցել հարկերի հավաքմանը
Կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը գործադիրին հանձնարարել է աջակցել հարկերի հավաքմանը. «Մեր առջև կանգնած է խնդիր՝ 2012 թվականին էապես բարելավել հարկերի հավաքումը։ Ցանկանում եմ, որպեսզի բոլորս գիտակցենք, որ դա միայն Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը չէ։ Կառավարության բոլոր անդամները պետք է պատասխանատու լինեն հարկերի հավաքման համար։ Մասնավորապես, հանձնարարական է տրվում բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարին հստակ տեղեկություն ներկայացնել իրենց ոլորտներում հարկային բազաների վերաբերյալ, թե ինչպիսին է այն՝ 2012 թվականի մեր կանխատեսումների համեմատ, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն նախարարները, որպեսզի օգնենք այդ եկամուտների խնդիրը լուծելու գործում։
Մասնավորապես, առաջին հերթին մեզ հետաքրքրում են էներգետիկայի բնագավառի վերլուծությունները, որտեղ աճ ենք կանխատեսում։ Պետք է տեսնել, թե որքանով է ավելանալու այս ոլորտի հարկային բազան և էներգետիկ ոլորտի ձեռնարկությունները որքան լրացուցիչ եկամուտ են ապահովելու։ Երկրորդ ոլորտը քաղաքաշինությունն է, երրորդը՝ տրանսպորտը և կապը, չորրորդը՝ առողջապահությունը, որտեղ ներդրվել է համաֆինանսավորում, և ըստ էության՝ աշխատավարձի ավելացում պետք է տեղի ունենա։ Եթե ծառայությունների գներն այստեղ նույնպես համաֆինանսավորման ներդրումների արդյունքում ավելացել են, ապա դա նշանակում է, որ բուժհիմնարկների շահույթի մակարդակը նույնպես բարձրացել է։ Պետք է հստակ գնահատականներ լինեն, թե ինչքան լրացուցիչ մուտքեր պետք է ակնկալենք այս հիմնական ոլորտներից։ Մնացած բոլոր նախարարությունները նույնպես պետք է իրենց ոլորտներում տիրապետեն իրավիճակին, թե ինչ հարկային բազայի հետ գործ ունենք։ Առանձին առանձին բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն հաշվետվություն, թե ինչ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի կարողանանք Պետական եկամուտների կոմիտեի հետ միասին ապահովել 2012 թ. պետական բյուջեի եկամուտները»,–ասել է վարչապետը։