Ժ. Սեֆիլյան. «Մեր ազգի հպարտությունը չէ մեր այսօրվա բանակը»
Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» նախաձեռնության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերին:
«Ցավում եմ, բայց մեր ազգի հպարտությունը չէ մեր այսօրվա բանակը: Մեր գեներալներն իրենց հապշտապ լուծումներով իբր տեղայնացրին խորհրդային բանակի կառույցը՝ դրանով իսկ նպաստելով, որ մեր բանակում իշխող դառնան օտար բանակի անառողջ բարքերը, սակայն ավելի դաժան և այլասերված: Խորհրդային բանակը կայսերական տիպի էր: Այնտեղ զինվորը հրաման կատարող էր, զուրկ սեփական կամքից: Հայ զինվորը չի կարող այդպես կաղապարված լինել»,-գրել է Սեֆիլյանը:

7or.am