Սեպտեմբերի 8-ին`ժամը 03.54-ին ահազանգ է ստացվել,որ Արագածոտնի մարզում`Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Կարբի գյուղի հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 19 ՕՕ 913 պետհամարանիշի ավտոմեքենան ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` Կարբի գյուղի բնակիչների կողմից ավտոմեքենայից դուրս են բերվել երկու տղամարդ և մեկ կին, ինչպես նաև Երևան քաղաքի Դիմիտրովի փողոցի թիվ 87 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ,1990թվականին ծնված Արթուր Սաֆարյանի դին, որը հանձնվել է ‘’1-03’’ ծառայության աշխատակիցներին: Ավտոմեքենայից դուրս բերված անձանցից մեկ քաղաքացի (անձը չպարզված) գտնվում է Աշտարակի ոստիկանությունում, իսկ մյուս երկուսը` (նույնպես անձերը չպարզված) մեկնել են քաղաք Երևան:
Փրկարարների օգնությամբ` կռունկի միջոցով, ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից, որի մեջ եղել է 20-ից 22 տարեկան անձը չպարզված աղջկա դիակ, որը հանձվել է ‘’1-03’’ ծառայության աշխատակիցներին:
«Ֆոլկսվագենը» Արզնի-Շամիրամ ջրանցքում