Այն պետական համակարգը, որտեղ բացակայում է իշխանության տարանջատման սկզբունքը, նկատի ունեմ՝ գործադիրից անկախ դատաիրավական համակարգը, իրավացիորեն համարվում է «ընտրովի արդարադատություն»։
Մինչև 2018թ․ Հայաստանի իրավապաշտպանները, քաղհասարակությունը, նույնպես իրավացիորեն, Հայաստանը համարում էին նման՝ «ընտրովի արդարադատության» համակարգ ունեցող երկիր։ Ի՞նչ փոխվեց 2018թ․ հետո։ Հայաստանում ոչ միայն չփոխվեց «ընտրովի արդարադատության» համակարգը, այլև այն առավել դաժանացավ։ Այս ամենը ոչ միայն չնկատեցին նույն, արդեն նախկին իրավապաշտպաններն ու քաղհասարակության ներկայացուցիչները, այլև ավելին՝ ողջունեցին այդ երևույթը։
Այսպիսով, Հայաստանում հաստատվեց, թերևս աշխարհում առաջին անգամ ՝ «ընտրովի իրավապաշտպանություն» նոր եզրույթ։
Ընտրովի իրավապաշտպանություն

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից