Կարծիք

27.08.2022 08:27


Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի և հայկական այլ տարածքների հանձնման համար

Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի և հայկական այլ տարածքների հանձնման համար

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, քննչական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:

Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի և հայկական այլ բնակավայրերի ու տարածքների հանձնման համար: Դուք եղել և շարունակում եք մնալ Նիկոլի իշխանության միակ հենարանն ու պահապանը: Դուք այլևս չեք կարող ասել «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». դուք ծառայում եք այսհակահայ իշխանությանը և երկրում բռնապետություն հաստատելու գործին: Հետևաբար անձամբ պատասխանատվություն եք կրում այս կորուստների համար:
Բայց ասեմ` դեռ ուշ չէ: Խելքի եկեք: Ձեզ մի դասեք էդմոնմարուքյանների, ալենսիմոնյանների շարքին: Դուք պատասխանատվություն եք կրելու սերնդների առջև:

Սիրելի հայրենակիցներ, վերջին այս իրադարձությունների հետ կապված հուսահատությունը, հիասթափությունն ու անզորության զգացողությունը հասկանալի է: Բայց այս իրողության հետ չի կարելի համակերպվել: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր սերնդների:

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը