Կարծիք

26.08.2022 17:49


Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրվա առթիվ նրան լավագույն նվերն արեցին Արցախի ու Հայաստանի իշխանությունները՝ հանձնելով Լաչինը

Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրվա առթիվ նրան լավագույն նվերն արեցին Արցախի ու Հայաստանի իշխանությունները՝ հանձնելով Լաչինը

Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրվա առթիվ նրան լավագույն նվերն արեցին Արցախի ու Հայաստանի իշխանությունները՝ հանձնելով Լաչինը։ Ադրբեջանն արդեն երկու տարի է՝ իրենց տոն ու հիշատակի, ինչպես նաև ծննդյան օրերին նվերներ է ստանում Հայաստանի իշխանությունից՝ հողատարածքի տեսքով։

Այս անգամ էլ բացառություն չէր։ Աննան հրավիրում էր սուրճ խմելու, մուղամ լսելու, բայց ստացվեց այնպես, որ շամպայն էլ բացեցին։ Չգիտեմ, թե Ադրբեջանում այս տարի դեռ քանի տոն ու հիշատակի օր կա, բայց գիտեմ, որ Նիկոլը հաստատ տվող է։ Նիկոլը այսպիսով կատարում է բոլոր կետերը այդ գրողի տարած կապիտուլյացիոն համաձայնագրի՝ առանց պահանջելու, որ Ալիևն էլ կատարի իր պարտավորությունները գոնե գերիների մասով։

Բայց մենակ Նիկոլը չէ տվող․ այս նվերն Ադրբեջանին արեցին նաև ՔՊ ընտրողները, «ապագա կա» տափակ խոստմանը հավատացողներն ու հետևից գնացողները, հանձնեցին նրանք, ովքեր անտարբերությամբ ասում են՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» ու միայն մտածում են իրենց օրվա կարիքների մասին։ Նվիրեցին նրանք, ովքեր ընդդիմադիր են խաղում, բայց մի բան էլ խփում են ընդդիմությանը ու ուրախությամբ արձանագրում ձախողումները։ Նվիրեցին նրանք, ովքեր անհամբեր սպասում են, որ բոլոր շարժումները տապալվեն, որ իրենք նոր սկսեն։

Այս թվարկածս խմբերին պետություն չի հասնում, պետությունը շատ է իրենց համար, պետության չգոյությունն էլ իրենց համար մեկ կլինի, Արցախի, Սևանի, Գորիսի բացակայությունն էլ։

Բայց մեզ հո պետություն հասնո՜ւմ է

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը