Քաղաքական

25.08.2022 14:31


Բողոքի նստացույց՝ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության դիմաց (տեսանյութ)

Բողոքի նստացույց՝ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության դիմաց (տեսանյութ)

ԱՄՆ-ի հայ համայնքը ակցիա է իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսության առջև՝ ի աջակցություն Արցախի:

Ակցիայի մասնակիցները շրջափակել են Լոս Անջելոսում Հայաստանի հյուպատոսության շենքը և դատապարտել են ՀՀ իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը և Աղավնո, Բերձոր ու Սուս բնակավայրերի հանձնումը:

Ցուցարարները նաև «Աղավնոն, Բերձորը ու Սուսը հայկական են», «Ազատություն հայ ռազմագերիներին» գրություններով պաստառներ են դրել ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսության շենքի դիմաց:

Նշենք, որ ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ երիտասարդաց դաշնակցության անդամներն ու աջակիցներն այսօր Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքի առջև տեղի ունեցած հանրահավաքից հետո, իբրև Փաշինյանի իշխանության թուրքամետ և պետականակործան քաղաքականության դատապարտման նստացույց, գիշերելու են հյուպատոսարանի շենքի առջև:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը