Լրահոս

08.09.2011 00:04


«Ժառանգությունն» ահազանգում է. ոստիկանությունը սկսել է զբաղվել քաղաքականությա՞մբ

Սեպտեմբերի 7-ին «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում Թալինի տարածքային ստորաբաժանումից  ահազանգ է ստացվել, որ Թալինում եւ շրջակա գյուղերում տեղի ոստիկանությունը դպրոցների տնօրեններից պահանջում է ուսուցիչների անուններով եւ նրանց կուսակցական պատկանելությամբ ցուցակներ: «Ժառանգության» պատգամավորները փորձել են կապվել Թալինի ոստիկանապետ Գեվորգ Պողոսյանի կամ նրա տեղակալի հետ եւ բացատրություններ պահանջել, սակայն ոչ մեկի եւ ոչ էլ մյուսի հետ մինչեւ ժ. 15.00-ը կապվել այդպես էլ չի հաջողվել. տեղի ոստիկանության հերթապահ բաժնի ներկայացուցչի փոխանցմամբ նրանք բացակայել են աշխատանքի վայրից:

«Ժառանգությունը» հետամուտ է լինելու ոստիկանության կողմից այս ապօրինի գործողության պատճառները եւ դրա պատվիրատուներին պարզելու գործուն: Հավելյալ տեղեկություններ ստանալուն պես այդ մասին անմիջապես տեղյակ կպահենք լրատվամիջոցներին:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայութնուն

Այս խորագրի վերջին նյութերը