Լրահոս

08.09.2011 09:38


Տրանսպորտի շարժը դադարեցվելու է

Սեպտեմբերի 11-ին, ժամը 06.00-ից 11.00-ն, Հայաստանի Հարապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի  փորձի կապակցությամբ, դադարեցվելու է քաղաքացիական տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.

Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա:

Հայցում ենք մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը