Այսօր մեր անկախությունից միայն հռչակագիրն է մնացել, ինչպես Շուշիից` ազատագրման տոնը
80-ականների վերջում արևմուտքը, Սովետական Միությունը քանդելու ծրագրի շրջանակներում, ի թիվս բազում այլ քայլերի, դրդում է ադրբեջանցիներին հայերի ջարդեր կազմակերպել։ Հաշվարկը շատ պարզ էր` հայերին ջարդում են, հայերը ապստամբում են և որպես հետևանք Սսվետական Միության երկու պետությունների միջև սկսվում է հակամարտություն։ Իրականում կարող ենք ասել, որ Սովետի կազմաքանդման մեջ շատ լուրջ դեր են ունեցել հենց հայերի ջարդերը Սումգայիթում և այլուր։
Այս ամենում ամենակարևորն այն էր, որ արևմուտքի հաշվարկի հիմքում ընկած էր մի պարզ փաստ` հայերը տակը մնացող չեն, կուլ գնացող չեն ու հաստատ հակահարված են հասցնելու։ Նման լավ կարծիք ունեին մեր մասին արևմուտքում այդ ժամանակ...
Անցան տարիներ։ Արևմուտքը, այս անգամ Ռուսաստանը տարածաշրջանից վերջնականապես հանելու համար, նույն ադրբեջանին դրդում է սկսել պատերազմ։ Բայց կա մեկ շատ մեծ տարբերություն. այս անգամ արևմուտքում կասկած չունեին, որ մենք, հայերս, պարտվելու ենք (քանզի մեր հաղթանակի դեպքում ՌԴ էլ ավելի կամրացներ իր դիրքերը)։
Թե ինչու էին իրենք վստահ, կարծում եմ բոլորդ հասկանում եք` թուրքիայի միջոցով ղեկավարվող իրենց կամակատար նիկոլը դա պետք է ապահովեր։ Ինչ խոսք հաշվարկը ցավոք ճիշտ էր։
Բացառությամբ մեկ բանի` Արցախը պետք է ամբողջությամբ տրվեր թուրքին։ Բայց դա չհաջողվեց իրականացնել։ Մի քանի անգամ ՌԴ-ի առաջարկը մերժած սերիական մարդասպանը չգիտես ինչու մեկ էլ որոշեց ստորագրել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Չէր ուզում, բայց ստորագրեց։ Թե ինչ գործողությունների արդյունքում, հուսամ ապագայում կիմանանք։
Այսօր մեր անկախությունից միայն հռչակագիրն է մնացել, ինչպես Շուշիից` ազատագրման տոնը։
Ժամանակն է անկախության հռչակագիրը նորից կյանքի կոչել, քանզի ես կասկած չունեմ, որ մենք այն հայն ենք, որին արևմուտքը պատկերացնում էր 80-ականներին...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից