Կարծիք

23.08.2022 11:46


Երկու ապիկար չհայ ղեկավարի չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախը, վտանգում՝ մայր Հայաստանի անկախությունը

Երկու ապիկար չհայ ղեկավարի չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախը, վտանգում՝ մայր Հայաստանի անկախությունը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից թշնամուն հանձնված ու հայաթափած Աղավնոն... 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն Խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկի հռչակագիրը: Սկսվեց հայ ազգի վերելքը: Միաբան էինք, գիտեինք մեր ու մեր Հայրենիքի արժեքը, ակնածանքով էինք վերաբերվում մեր ազգային արժեքներին, ուստի կարողացանք ունենալ անկախ Հայաստան ու ազատագրված Արցախ: 32 տարի անց Հայը կորցնում է իր դեմքը... ոչ իր կամքով... Երկու ապիկար չհայ ղեկավարի չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախի Հանրապետությունը, վտանգում՝ Մայր Հայաստանի անկախությունն ու պետականությունը...

Մեզ թուլացրել են, քանզի պառակտել են: Դեռ կարող ենք, պիտի վերջ տանք պառակտմանը ու պիտի փրկվենք, պիտի համախմբվենք հանուն Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ և դրանով իսկ տապալենք հային դավաճանած երկու հայկական պետությունների ղեկավարների ազգակործան ծրագրերը: ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ...

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը