Լրահոս

08.09.2011 09:02


Ահմադինեջադը խորհուրդ է տվել այլ երկրներին չխառնվել Սիրիայի ներքին բանավեճերին

Ահմադինեջադը  խորհուրդ է տվել այլ երկրներին չխառնվել Սիրիայի ներքին բանավեճերին

Ինչպես հայտնում է «Associated Press»–ը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պորտուգալական հեռուստաընկերությանը տված  հարցազրույցի ժամանակ կոչ է արել  Սիրիայի ղեկավար Բաշար  Ասադին դադարեցնել բողոքի  ցույցերը կոպիտ ձևով ճնշելու գործողությունները և ընդդիմության հետ նստել բանակցային սեղանի շուրջ։

Ահամադինեջադը ընդգծել է, որ «ռազմական որոշումը երբեք ճիշտ չի լինում»՝ այդ պատճառով էլ կողմերը պետք է «հարցերը լուծեն երկխոսության ճանապարհով»։

Նա խոստացել է Սիրիայի ղեկավարությանը բոլոր կողմերից աջակցություն ցույց տալ, եթե նա ընտրի բարեփոխումների ճանապարհը։

Ահամադինեջադի կարծիքով՝ սիրիական կառավարությունը, ինչպես մնացած բոլոր կառավարությունները, պետք է ճանաչի ժողովրդի  «ազատության, արդարության և հարգանքի» իրավունքները։ Միևնույն ժամանանակ՝ Ահմադինեջադը  հիշեցնելով Լիբիայում ՆԱՏՕ–ի գհործողությունները՝ այլ երկրներին խորհուրդ է տվել զերծ մնալ Սիրիայի «ներքին բանավեճերին» խառնվելուց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ–ն և Արևմուտքի այլ երկրներ  քննադատել էին Իրանին այն բանի  համար, որ նա, իբրև թե, աջակցում է Ասադին հասարակական ընդվզումները ճնշելու գործում։ Իր հերթին Ահմադինեջադը հայտարարել է, որ ԱՄՆ–ն և Իսրայելը սիրիական ընդդիմությանը դրդում են բունտերի։

Այս խորագրի վերջին նյութերը