Լրահոս

08.09.2011 09:23


Յարոսլավլում վթարված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 43–ի

Յարոսլավլում վթարված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 43–ի

Յարոսլավլի օդանավակայանում թռիչքի ժամանակ վթարի էր ենթարկվել Ռուսաստանի «Լոկոմոտիվ» հոկեյի ակումբի անձնակազմին Մինսկ տեղափոխող Як-42 ինքնաթիռը: Ինքնաթիռի վթարի հետևանքով 43 մարդ է զոհվել։

Ըստ  Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ինքնաթիռում գտնվել է 45 մարդ և ողջ են մնացել 2–ը:

Ինքնաթիռում եղել է «Լոկոմոտիվ» հոկեյի ակումբի թիմը՝ հոկեյիստներ, մարզիչներ, բժիշկներ, թիմի սպասարկող անձնակազմ և ինքնաթիռի անձնակազմի 8 անդամ:

Ինչպես տեղեկացնում է «Life News»–ը ողջ է մնացածներից մեկը «Լոկոմոտիվ» հոկեյի ակումբի մարզիկներից մեկն է: Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը