Քաղաքագետ. «Դժբախտաբար պետք է ասեմ, որ «Վիկիլիքսի» բոլոր հրապարակումները, որ պաշտոնյայի մասին էլ լինեն, իրականությանը համապատասխանում են»
«Վիկիլիքս» աղմկահարույց կայքը շարունակում է իր բացահայտումները Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ։ Ընդ որում, բավական հետաքրքիր փաստեր են բացահայտվում ներկա և նախկին պաշտոնյաների գործունեության մասին, ինչը մտածելու տեղիք է տալիս։
«7օր»–ը քաղաքագետ Լևոն Մելիք–Շահնազարյանից փորձել է մեկնաբանություններ ստանալ, թե նախընտրական տարվա շեմին «Վիկիլիքսի» բացահայտումները պատահակա՞ն են, թե՞ ոչ։ Մեզ հետ զրույցում նա համոզմունք է հայտնել, թե նյութերի հրապարակումը պարզապես համընկել է նախընտրական տարվա սկզբին։
–Նախ եկեք համաձայնենք, որ Հայաստանը աշխարհի կենտրոնը չէ, և «Վիկիլիքսում» նստած՝ չեն հաշավարկում, թե ինչ ժամանակ հրապարակեն Հայաստանի վերաբերյալ նյութերը։ Նկատենք, որ «Վիկիլիքս» կազմակերպությունում անհամաձայնություններ են առաջացել Ասանժի և նրա օգնականի միջև, ու նրանք միանգամից բոլոր փաստաթղթերը՝ մոտ 180 հազ., ինչ ունեցել են, հրապարակել են։ Նրանց նպատակը սկզբում եղել է ամեն ամիս որոշակի քանակությամբ փաստաթղթեր հրապարակելը, որ ժողովուրդը հասցնի կարդալ, սակայն դեպքերն այնպես զարգացան, որ ամբողջը միանգամից հրապարակվեց, և սա Հայաստանի ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Ընդ որում, Հայաստանին վերաբերում է հարյուրին մոտ փաստաթուղթ՝ հրապարակված 180 հազ. փաստաթղթից,–ասել է նա։
Հարցին, թե իսկ ընդհանրապես «Վիկիլիքսի» հրապարակումներին կարելի՞ է հավատալ, չէ՞ որ այնպիսի փաստեր են բերվում, որ մտածելու տղիք են տալիս, օրինակ՝ Լևոն Տեր–Պետրոսյանի և նախկին ու ներկա այլ պաշտոնյաներին մասին, Լևոն Մելիք–Շահնազարյանը պատասխանել է, թե իր կարծիքով՝ դրանք ճշմարտությունն են ներկայացնում։
–Դժբախտաբար, պետք է ասեմ, որ իմ կարծիքով՝ «Վիկիլիքսի» բոլոր հրապարակումները, որ պաշտոնյայի մասին էլ լինեն, իրականությանը համապատասխանում են։ Ոչ մի կազմակերպություն ոչ մի կերպ չի կարողանա 250 հազ. փաստաթուղթ կարճ ժամանակում խմբագրել, փոխել և իր ուզած ձևով ներկայացնել՝ նշելով անուններ, կոնկրետ ժամկետներ, իրավիճակներ և այլն, և այլն։ Դա ֆիզիկապես էլ անհնար աշխատանք է, և դժբախտաբար, ըստ իս, բոլոր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը,–ասել է նա։

7or.am