Ժ. Սեֆիլյանը վիկիլիքսյան բացահայտումները ժամանակային իմաստով պատահական չի համարում
–Վիկիլիքսյան բացահայտումները ժամանակային իմաստով պատահական չեմ համարում։ Այս առումով քաղաքական գործընթացներում պատահականություններ չեն լինում,–«7օր»–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Այն հարցին, թե ինչքանով են հավաստի այդ հրապարակումները, Սեֆիլյանն ասել է. «Եթե այդ փաստաթղթերը գրված են տարբեր պետությունների պաշտոնական օղակների կողմից և չեն հերքվում, ապա դրանք որպես իրողություն է պետք ընդունել»։
Նրա խոսքերով՝ վիկիլիքսյան այս բացահայտումները պետք չէ դիտարկել որպես միայն Հայասատնի դեմ ուղղված գործընթաց։ «Երկրագունդը կառավարել ցանկացողների ձեռքում նոր զենք է հայտնվել, որի ազդեցությունը, կարծես, բավականին հզոր է»,–նկատել է նա։
Հարցին՝ Հայաստանի քաղաքական դաշտում ո՞վ է շահում, և ո՞վ է տուժում այս բացահայտումներից, Ժ. Սեֆիլյանը նշել է, որ ո՛չ իշխանությանը և ո՛չ էլ ՀԱԿ–ին ձեռնտու չեն այս հրապարակումները։

–Մեծ հաշվով երկուսն էլ վնասվում են,–ասել է նա։
7or.am