Լրահոս

07.09.2011 16:01


Թուրքմենական գազը՝ որպես այլընտրանք ռուսականի՞ն

Թուրքմենական գազը՝ որպես այլընտրանք ռուսականի՞ն

Ուկրաինան պատրաստ է դիտարկել Թուրքմենստանի հետ գազի բնագավառում համագործակցելու հնարավորությունը։ Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխային հանքարդյունաբերության  նախարար Յուրի Բոյկոն։

-Մենք մշտապես բանակցում ենք մեր թուրքմենական գործընկերների հետ։ Հաշվի առնելով Թուրքմենստանի ցանկությունը՝ դիվերսիֆիկացնել գազի մատակարարումը, մենք պատրաստ ենք դիտարկել այդ հարցը, դա շատ կարևոր է մեզ  համար,–նշել է Բոյկոն։

Տեղեկացնենք, որ այս ամենը տեղի է ունենում ռուսական գազը Ուկրաինա մատակարարելու հետ կապված խնդիրների վերածննդի համապատկերի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը