Հայաստանն իր մրցունակության ցուցիչով զբաղեցրել է 92–րդ տեղը 142 երկրների շարքում
Ըստ «2011-2012թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) տվյալների՝ Հայաստանն իր մրցունակության ցուցիչով զբաղեցրել է 92–րդ տեղը 142 երկրների շարքում՝ 6 կետով բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը։ ԱՊՀ երկրներից առավել մեծ առաջընթաց են արձանագրել Տաջիկստանը (7 կետ՝ 105–րդ տեղ), Ուկրաինան (6 կետ՝ 82–րդ տեղ), իսկ Ադրբեջանն իր ցուցանիշը բարելավել է 2 կետով (55–րդ տեղ)։ Վրաստանն իր ցուցանիշը բարելավել է 5 կետով և տեղափոխվել 88–րդ տեղ։ Մրցունակության զեկույցի առաջատարը շարունակում է մնալ Շվեյցարիան, որին այս տարի հետևում են Սինգապուրը, Շվեդիան, Ֆինլանդիան և Միացյալ Նահանգները։
Հայաստանը 15 կետով ետընթաց է արձանագրել մակրոտնտեսական միջավայր/կայունության գծով՝ զբաղեցնելով 114–րդ տեղը, առողջապահության և տարրական կրթության գծով ետընթացը 1 կետ է (94–րդ տեղ)։ Բոլոր ցուցանիշները որոշվել են 2010թ.–ի վիճակագրական ցուցանիշների և այս տարվա մարտ–մայիսին ընկերությունների մինչև 100 ղեկավարների հարցման արդյունքների հիման վրա։ Ամբողջ զեկույցը կազմելու համար աշխարհում հարցվել են ընկերությունների 14 հազար ղեկավարներ։

Հայաստանն առաջընթաց է արձանագրել մրցունակության 12 հենասյուներից 10–ի գծով՝ ինստիտուտների գծով՝ 14 կետ, 83–րդ տեղ, ենթակառուցվածքների գծով՝ 13 կետ, 77–րդ կետ բարձրագույն կրթության և վերապատրաստման գծով՝ 15 կետ, 76–րդ տեղ, ապրանքների շուկայի արդյունավետության գծով՝ 5 կետ, 108–րդ տեղ, աշխատուժի շուկայի արդյունավետության գծով՝ 13 կետ, 34–րդ տեղ, ֆինանսական շուկայի արդյունավետության գծով՝ 15 կետ, 95–րդ տեղ, տեխնոլոգիական պատրաստվածություն՝ 20 կետ, 88–րդ տեղ, շուկայի չափի գծով՝ 1 կետ, 115–րդ տեղ, գործարարության կատարելագործվածության գծով՝ 2 կետ, 107–րդ տեղ, նորարարության գծով՝ 4 կետ, 112–րդ տեղ։