Կարծիք

19.08.2022 08:22


Գողը տնից է, սահմանադուռն էլ ներսից են բացում

Գողը տնից է, սահմանադուռն էլ ներսից են բացում

Այսօր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն իրար ետևից շրջանառության մեջ են դրել ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին (https://www.e-draft.am/projects/4661) և Մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին (https://www.e-draft.am/projects/4662) նախագծերը:

Դեռ դրանց անդրադառնալու համապարփակ առիթներ շատ կլինեն, բայց առաջին հայացքից արդեն աչք է զարնում մի քանի խայտառակ փաստ.

• Երկու գերատեսչությունն էլ, իբրև Ադրբեջանի հետ ենթադրյալ մաքսային և սահմանապահ նոր կետեր սահմանելու հիմնավորում, նշել է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում Նիկոլի բանավոր հանձնարարականը:

• Այն, որ Կառավարության այդ նիստում Նիկոլը, սովորության համաձայն, ոտքի վրա, առանց համապարփակ քննարկման, Անվտանգության խորհրդում բոլոր փաստարկները լսելուց հետո է տվել նման հանձնարարական, վկայում է այն փաստը, որ Կառավարության նիստում նախապես պատրաստված գրավոր հայտարարությունից հետո նա շուրջ 20 րոպե բանավոր ճամարտակել է ու այդ ընթացքում ԱԱԾ տնօրենին և ՊԵԿ նախագահին տվել բանավոր հանձնարարական: (https://www.youtube.com/watch?v=bTYcra_d0vM դիտել 24-րդ րոպեից):

• ԱԱԾ և ՊԵԿ ներկայացրած նախագծերի զավեշտն ու ողբերգականությունն այն է, որ թեև նախաձեռնության հիմնավորում նշում են «…օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականները», խուսափել են նոր նախատեսվող անցակետերի շարքում ներառել Իջևանի և Սիսիանի հատվածը, որի մասին խոսել է Նիկոլը նիստում: (https://www.youtube.com/watch?v=bTYcra_d0vM դիտել 17-րդ րոպեից):

• ԱԱԾ-ն իր ներկայացրած նախագծում, ի տարբերություն ՊԵԿ-ի, նիկոլից ավելի նիկոլ է գտնվել և առաջարկվող սահմանակետերի անվանումներում ներառել է նաև ադրբեջանական տեղանուններ՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի») https://www.e-draft.am/projects/4661/about:

• Ավելին, առանց Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ինքն իր համար արդեն ՀՀ պետական սահման է գծում՝ Կառավարության որոշման մեջ (https://www.arlis.am/documentview.aspx?docID=68391)՝ ավելացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը:
Այս երկու նախագծին, ինչպես նաև Կառավարության նիստում ադրբեջանցիներին փաշինյանի կողմից «էստի համեցեք»-ին դեռ կանդրադառնամ: Մասնավորապես.

• եթե նրանց տրվում է հնարավորություն ՀՀ մուտք գործել և ճանապարհներից օգտվել, նույն իրավունքով ՀՀ քաղաքացիները ազատ և անվտանգ կարո՞ղ են երթևեկել մեր ժողովրդի միջոցներով կառուցած Քարվաճառի մայրուղով, Ղազախով ուղևորվել Ռուսաստան կամ Վրաստան:

• Նոյոմբերի 9-ի հայտարարության ո՞ր կետի հիման վրա է Նիկոլը հանձնարարականներ տալիս ԱԱԾ-ին ու ՊԵԿ-ին:

• ՀՀ անվտանգության խորհրդում, ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումներում արդյոք քննարկվե՞լ են մեր երկրի համար ազգային անվտանգության ռազմավարական տարրեր պարունակող այս նախաձեռնությունները, տրվե՞լ են համապարփակ գրավոր եզրակացություններ, թե՞ այս ամենը լոկ Ալիևի քմահաճույքներին ենթարկվել շարունակվող Նիկոլի բանավոր ու միանձնյա որոշումների իրականացումն է:

Իբրև ամփոփում. շատերը կհարցնեն՝ և հետո՞… Հետոն ունի մեկ պատասխան. Հայաստանում Նիկոլի օկուպացիոն ռեժիմը պետք է հեռանա, որի համար է մեր դիմադրությունն ու պայքարը։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը