Հանրայինի նոր եթերաշրջանում միջազգային նոր նախագծեր են սպասվում, իսկ «Հայլուր» լրատվականի հիմնական թողարկումը կվարեն Նվեր Մնացականյանն ու Արտակ Հերիքյանը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ԱլեքսանՀարությունյանը հայտարարել է, թե նոր եթերաշրջանում հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվականը եթեր կհեռարձակվի նոր տաղավարից ու նոր տեխնիկական միջոցներով։
«Հայլուրի» հիմնական՝ ժամը 21։00–ի թողարկումը կվարեն Արտակ Հերիքյանն ու «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի նախկին մեկնաբան Նվեր Մնացականյանը, ով նաև ամեն երեկո հարցազրույցներ կվարի ճանաչված մարդկանց հետ:
Ըստ Ալեքսան Հարությունյանի՝ Հանրայինի եթերում հոկտեմբերի 1–ից կհեռարձակվի նաև հայ–վրացական «Երկու աստղ» պայմանական անունով նոր նախագիծը, որտեղ հայ և վրացի երգիչները կերգեն միասին:
–Բացի դրանից, Հանրայինի եթերում կշարունակվեն եթեր հեռարձակվել նորացված «Երգ երգոց» և Արթուր Բախտամյանի «Հայոց հարց» հաղորդաշարերը, որոնք բավական բարձր վարկանիշ ունեն: Իսկ ցերեկային ժամերին ժամանցային նոր հաղորդումների պակաս չի զգացվի,–ասել է նա:
Ինչ վերաբերում է սերիալներին, ապա, ըստ Ալեքսան Հարությունյանի, մինչև նոր տարի կավարտվեն «Աննա» և «Քաղցր կյանք» սերիալները, իսկ «Հրեշտակների դպրոց»–ը կշարունակվի մինչև ամառային արձակուրդներ, որից հետո, ինչպես կյանքում, այնպես էլ սերիալում, դպրոցականները կավարտեն դպրոցն, ու սերիալը կավարտվի։
–Շարունակվելու է նաև վավերագրական ֆիլմերի արտադրությունը։ Օրինակ՝ մինչև տարեվերջ կավարտվեն «Գարեգին Նժդեհ» ֆիլմի աշխատանքները։ Բացի այդ, հնարավոր է՝ նկարահանվի 22 մասից բաղկացած պատմական սերիալ Հայաստանում քրիստոնեության տարածման և հեթանոսության վերացման ժամանակաշրջանի մասին,–ասել է նա։
Ալեքսան Հարությունյանի խոսքերով՝ այդ սերիալի սցենարի նախապատրաստական փուլն արդեն մեկնարկում է։
Հանրայինի նոր եթերաշրջանում միջազգային նոր նախագծեր են սպասվում, իսկ «Հայլուր» լրատվականի հիմնական թողարկումը կվարեն Նվեր Մնացականյանն ու Արտակ Հերիքյանը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարել է, թե նոր եթերաշրջանում հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվականը եթեր կհեռարձակվի նոր տաղավարից ու նոր տեխնիկական միջոցներով։

7or.am