Կարծիք

18.08.2022 14:35


Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել

Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել

Ամեն մի գործընթաց ունի սկիզբ և իր տրամաբանական ավարտը: Երբ 1917-ին բոլշևիկներն եկան իշխանության, առաջին տարիներին նրանց գաղափարախոսությանը հավատում էին: Հետո, ժամանակի ընթացքում, մարդիկ հասկացան նրանց սնանկությունը և կոմունիստների իշխանությունն անփառունակ ավարտ ունեցավ: Նույնը կարելի է ասել Հայաստանի տարբեր փուլերի իշխանությունների գործունեության մասին: Դա բոլոր ժամանակների քաղաքական գործընթացների բնական օրենքն է: Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանի անփառունակ ավարտի մասին բազմաթիվ գործոններ են վկայում: Գլխավորն այն է, որ մարդիկ այդպես էլ չտեսան նոր Հայաստանի իրականությունը: Կոսմետիկ փոփոխությունների հետ մեկ տեղ արդեն տեսանելի են էլ ավելի գռեհիկ բարքերը:

Դրա վառ օրինակներից էր Տիգրան Ավինյանի ինքնագովազդը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին, երբ նա ավետեց թե ՔՊ-ի քաղաքապետի թեքնածուն ինքն է լինելու և այն ժամանակ, երբ մարդիկ գտնվում էին ողբերգության մեջ:

Նա նույնիսկ չհասկացավ, թե ինչ արեց: Նրա համար կարևոր էր ցույց տալ, որ ինքն է լինելու քաղաքի ապագա տերը, կարծես փորձելով մեսիջ ուղարկել շարքային քաղաքացուն, թե վաղը, որ ես լինեմ քաղաքապետ, իբր այլևս սուրմալուները չեն պայթի:

Նա այնքան է կտրված իրականությունից, որ նույնիսկ չհասկացավ, որ իր այդ քայլով նա զզվանք առաջացրեց մարդկանց մոտ: Սակայն ինքը, մեղավոր չէ դրա համար, քանզի այդպիսի մթնոլորտ է տիրում Փաշինյանի ողջ թիմում:

Այստեղ արդեն քիչ են հետաքրքրված երկրի իրական խնդիրների լուծմամբ: Նրանց մտահոգում է այսօր բացառապես մեկ խնդիր, այն է ինչպես վերարտադրվել երկրի քաղաքներում, գյուղերում և ողջ երկրով մեկ, քանզի դրանից է կախված լինելու նաև իրենց ֆիզիկական գոյությունը: Այն ինչ կատարվեց այս չորս տարիների ընթացքում, անջնջելի հետք է թողնելու հայ ժողովուրդի պատմության մեջ: Ապագա պատմաբանները կոնկրետ մագդիրներով են ներկայացնելու այս իշխանության բովանդակությունը:

Քանզի նման «վառ» հետք չի թողել մեր պատմության մեջ որևէ այլ իշխանություն: Միգուցե այդ դեպքերն եղել են, բայց դրանք եղել են վաղուց և մոռացության են մատնվել, մինչդեռ 21 դարում նման արդյունքներ արձանագրելով Փաշինյանն ու նրա թիմակիցները հավերժորեն փորագրվելու են մեր ժողովուրդի պատմության մեջ որպես մահաբեր իշխանության ներկայացուցիչներ: Այսօր արդեն հանրության մեծ մասը հասկացել է դա, իսկ ահա իշխող ուժի ներկայացուցիչները կորցրել են իրականության զգացողությունը և գալու է մի պահ, երբ այդ ցիկլերի հետագա զարգացման հատումը տալու է իր արդյունքը: Այդպես եղավ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի իշխանության հետ:

Հերթը հասել է Փաշինյանի իշխանությանը և Տիգրան Ավինյանը, նույնիսկ չհասկանալով դա, փաստացի, ավետեց դրա մասին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը