Ալեքսեյ Կորեպանով. «Մեզ ստիպում են Օսիպյանների ընտանիքին վճարել 1.500.000 ԱՄՆ դոլար»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ` պարոն Սերժ Սարգսյանին
Կրկնօրինակները`
ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ`
պարոն Արման Մկրտումյանին
ՀՀ գլխավոր դատախազ`
պարոն Աղվան Հովսեփյանին
ՀՀ արդարադատության նախարար`
պարոն Հրայր Թովմասյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան`
պարոն Կարեն Անդրեասյանին
Դիմող` ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Կորեպանով
հասցե` ք. Գլազով, Կիրովի 10 շենք, բն` 6
ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
Մեծարգո պարոն Նախագահ, Ձերդ Արժանապատվություն,
Դիմում եմ Ձեզ, որպես երաշխավորի` ակնկալելով Ձեր անաչառ վերաբերմունքը և միջամտությունը` Հայաստանի Հանրապետության տարածքում ծավալվող որոշ անօրինական գործընթացները կանխելու հարցում:
Հավատալով Հայաստանում ներդրումները խթանելու վերաբերյալ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը` ես իմ ռուս գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրել եմ առևտրային ընկերություն` «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, որի գործունեության նպատակն էր Երևանի գեղատեսիլ վայրերից մեկում (Կասկադում) կառուցել առևտրա-բնակարանային համալիր: Ծրագիրն իրականացնելու համար Կասկադում բնակվող առանձին անհատ քաղաքացիներից մեր ֆինանսական միջոցներով ձեռք է բերվել նրանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը, ինչի կապակցությամբ կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4 մլն. ԱՄՆ դոլար: Ընդ որում, ներդրումները կատարվել են բացառապես մեր` Դմիտրի Աֆոնինի, Ալեքսեյ Կորեպանովի և Դմիտրի Կոտովի կողմից:
Հաշվի առնելով Մոսկվա քաղաքում նախկին ՀՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդու` Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունները, վերջինիս խնդրանքով նրան ևս ընդգրկեցինք ծրագրում` նրա մորը (Սուրեն Օսիպյանի կնոջը)` Լյուբով Փիլոյանին «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ում փայատեր դարձնելու միջոցով: Ընկերությունում Լյուբով Փիլոյանի փայաբաժնի արժեքը ևս ամբողջությամբ վճարել ենք մենք:
Բացի մորը փայատեր դարձնելուց` Վիկտոր Տեր-Հովսեփյանին ևս առանձին պայմանագրերով հնարավորություն տվեցինք մտնել ծրագրի մեջ և հետագայում կառույցն ավարտելուց հետո որոշ ակնկալիքներ ունենալ:
Չնայած մեր բարյացակամ վերաբերմունքին` վերը նշված ընտանիքը իր կողմից ձեռնարկված գործողություններով ցույց տվեց, որ իր նպատակը մեզանից խոշոր դրամական միջոցների կորզումն է` ինչին հասնելու համար նրանք կանգ չեն առնում գրեթե ոչ մի միջոցի առաջ:
Ներկայումս դատական ատյաններում ընթանում են մի շարք դատավարություններ, և մենք մտավախություն ունենք, որ ընտանիքի հայրը` նախկին դատախազ Սուրեն Օսիպյանը, կօգտագործի իր բոլոր կապերը` դատարանների վրա ճնշում գործադրելու համար:
Ասվածի վկայությունն է այն հանգամանքը, որ մեզ ստիպում են հաշտության համաձայնության քողի տակ Օսիպյանների ընտանիքին վճարել 1.500.000 ԱՄՆ դոլար այն պայմաններում, երբ նշված ընտանիքը մեկ ցենտ անգամ չի ներդրել ընկերությունում:
Նշված խայտառակ առաջարկից մեր հրաժարումը որակվում է որպես □ռեյդերական□ քայլ, իսկ մեզ անվանում են □ռեյդերներ□: Մինչդեռ հայտնի է, որ ռեյդերները նրանք են, ովքեր որևէ գումար չներդնելով, ցանկանում են խլել ուրիշի ամբողջ ունեցվածքը: Հետաքրքրաշարժ և կարևոր է այն հանգամանքը, որ նշված ընտանիքը վերջերս սկսել է խոստովանել ծրագրում գումար չներդնելու փաստը: Ստացվում է, որ գումարը պահանջվում է միայն նրա համար, որ ընտանիքի հայրը նախկին գլխավոր դատախազն է և Օսիպյան ազգանունն է կրում:
ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։
Սույն դիմում-բողոքը ներկայացնում ենք Ձեզ, հաշվի առնելով, որ հիշատակված սահմանադրական նորմի ուժով ունեք լիազորություն` հետևելու իշխանության բոլոր թևերի բնականոն գործունեությանը:
ՀՀ-ում եղած ժամանակ անընդհատ լսում եմ, որ այստեղ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն և ներդրումներ կատարելն անիմաստ է, քանի որ չկան դրա համար անհրաժեշտ և ոչ մի պայման (արդյունավետ հարկային վարչարարություն, անկախ դատական իշխանություն և այլն), ուստի այդ պատճառով նույնիսկ ազգությամբ հայերը փորձում են իրենց գործունեությունը իրականացնել ՀՀ-ից դուրս: Գաղտնիք չէ նաև համատարած արտագաղթը:
Համաձայն չլինելով նման մոտեցման հետ (ունեմ բազմաթիվ հայ ընկերներ, բարեկամներ) իմ գործողություններով ապացուցել եմ հակառակը:
Սույն գրությամբ խնդիր չունեմ Ձեզ ներկայացնելու մեր բիզնես ծրագրերը և դրանց չկատարման հանգամանքները, այլև ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ-ում դատական և դատախազական համակարգերը կաշկանդված են Օսիպյան ընտանիքից:
Վստահ եմ Դուք քաջ տեղյակ եք, որ Սուրեն Տեր-Օսիպյանը հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազ և այդ համակարգում ունի բազմաթիվ տարիների փորձ: Ես ինքս հարգում եմ այս բնագավառում աշխատող մարդկանց և նրանց վաստակը, սակայն չեմ կարող հասկանալ, երբ նույն այդ մարդիկ փորձում են բոլոր հնարավոր միջոցներով (այդ թվում` ոչ իրավական) հասնել իրենց նպատակին:
Դատական ատյաններում իմ և Օսիպյան ընտանիքի միջև առկա բազմաթիվ դատական վեճերը և դրանց արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ դատական ատյանները մեր համոզմամբ տրամադրված են և վեճերը լուծում եմ հօգուտ Օսիպյանների ընտանիքի:
Հարգելի պարոն Նախագահ, ես համաձայն եմ, որ պետք է գնահատել յուրաքանչյուր անձի աշխատանքը և մատուցած ծառայությունները (այդ թվում` Սուրեն Օսիպյանի), սակայն թույլատրելի չէ, երբ դա կատարվում է Հայաստանի Հանրապետության, որպես իրավական պետության համբավի վտանգման հաշվին: Այնինչ` հակառակ տվյալ դեպքում Օսիպյանների միջանձնային կապերը ՀՀ իրավական համակարգի տարբեր օղակների հետ գերադասվում են իրավական պետության գաղափարից:
Անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվի այնպիսի դաշտ, որում օտարերկրյա ներդրողը կզգա, որ ինքը գտնվում է ՀՀ-ի քաղաքացիների համեմատ ոչ նվազ կարգավիճակում: Թույլատրելի չէ այն դեպքերը, երբ օտարերկրյա քաղաքացին գալով ՀՀ-ն, կատարելով ներդրումներ և ՀՀ քաղաքացիների հետ իրականացնելով համատեղ ձեռնարկատիրական գործունեություն արդյունքում □խաբվում է□ ՀՀ քաղաքացու կողմից, իսկ ՀՀ իրավական համակարգը որևէ քայլ չի ձեռնարկում այդ օտարերկրյա քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում, ավելին` բոլոր հնարավոր միջոցներով □պաշտպանում է իր քաղաքացուն□:
Նշված իրավիճակների բացառումը հանդիսանում է ՀՀ-ում ներդրումային առողջ դաշտ ձևավորելու կարևորագույնն բաղկացուցիչներից, որը ցավոք դեռևս առկա չէ:
Կարծում եմ այս մոտեցումը պետք է փոխվի և դա կարող է սկսվել հենց այսօր սույն դիմումից:
Ես համոզված եմ, որ որևէ երկրի Նախագահ առավել ևս Դուք չեք ցանկանա Ձեր երկիրը տեսնել այնպիսին ինչպիսին ներկայացվեց:
Ես հուսով եմ, որ նշված իրավիճակը Ձեր միջամտությամբ կփոխվի և ես կշարունակեմ իմ գործունեությունը ՀՀ-ում:
Ամփոփելով վերը նշվածը,
հավատալով ՀՀ-ում սկսած բարեփոխումների մեջ Ձեր հաստատակամությանը և հետևողականությանը,
կարևորելով այդ գործընթացում ՀՀ դատական իշխանության դերը,
սույնդիմում-բողոքովխնդրումենք`
- Ձեր միջամտությունը ՀՀ դատական իշխանության համակարգի բնականոն գործունեության մեջ միջանձնային հովանավորչական գործոնները բացառելու հարցում:

սույն դիմում-բողոքով խնդրում ենք`
- Ձեր միջամտությունը ՀՀ դատական իշխանության համակարգի բնականոն գործունեության մեջ միջանձնային հովանավորչական գործոնները բացառելու հարցում:
Ալեքսեյ Կորեպանով