Կարծիք

18.08.2022 13:22


Փաստացի՝ Սուրմալուի պայթյունի մեղավոր է նաև Նիկոլ Փաշինյանը և այդ մասին ցուցմունք է տալիս կառավարության նիստում

Փաստացի՝ Սուրմալուի պայթյունի մեղավոր է նաև Նիկոլ Փաշինյանը և այդ մասին ցուցմունք է տալիս կառավարության նիստում

Փաստացի՝ Սուրմալուի պայթյունի մեղավոր է նաև Նիկոլ Փաշինյանը և այդ մասին ցուցմունք է տալիս կառավարության նիստում։ Ասում է, որ 2020 թ-ի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո հանձնարարական է տվել համապատասխան գերատեսչություններին հավաքել տեղեկատվություն բոլոր այն օբյեկտների, ընկերությւոնների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ իրերի հետ։

Դրանից ուղիղ երկու տարի անց՝ պայթյունից հետո, նոր հաշվետություն է պահանջում, թե ինչքանով է կատարվել իր հանձնարարականը։ Ու ենթադրում է, թե հանձնարարականների շրջանում ուսումնասիրել են ու խախտումներ են հայտնաբերել։ Վստահ չէ, չգիտի, ենթադրում է։

Բա հանձնարարական ես տալիս, ինչի՞ չես պահանջում արդյունքների զեկուցում կամ հաշվառել են ասենք, բա հետո՞, ուղղակի նրա համար էր, որ իմանայիր, թե ով է պայթուցիկ բերո՞ւմ։ Երկու տարի առաջ գնայիր հանձնարարականի հետքերով, էսօր աղետալի պայթյուն կարող էր և չլինել։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը