Կարծիք

18.08.2022 13:16


Եթե Սուրմալուի դեպքով ոչ մի պաշտոնյա չազատվի աշխատանքից և նրա/նց դեմ քրեական գործ չհարուցվի, ուրեմն այդ ամենը դիտավորություն է եղել

Եթե Սուրմալուի դեպքով ոչ մի պաշտոնյա չազատվի աշխատանքից և նրա/նց դեմ քրեական գործ չհարուցվի, ուրեմն այդ ամենը դիտավորություն է եղել

Եթե Սուրմալուի դեպքով ոչ մի պաշտոնյա չազատվի աշխատանքից և նրա/նց դեմ քրեական գործ չհարուցվի, ես և շատ այլ հայրենակիցներ իրավունք ենք ունենալու մտածել, որ շուրջ 1.5 տարի առաջ հայտնաբերված՝ մարդկանց անվտանգության համար ուղղակիորեն սպառնալիք ստեղծող խախտումներով տնտեսավարողի աշխատանքը չկասեցնելը եղել է դիտավորություն:

Մասնավորապես, հնարավոր է վարկած, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա միջնորդել է տեսչության պետին՝ «թողեք աշխատեն, մերն են» կամ «թողեք աշխատեն, կվերացնեն խախտումները», կամ հնարավոր է սա այլ կոռուպցիոն բնույթի գործունեության հետևանք է.

Եվ այս հնարավոր տարբերակները կյանք են առնելու մեր գլխում, եթե վերոնշյալ քայլերը տեղի չունենան:

Սգո օրեր են հայտարարվում, նաև որպեսզի հասկանանք այս պատահարի լրջությունը, որպեսզի հասկանանք, որ փլատակի տակ մեզանից յուրաքանչյուրն է մնացել:

Այս հանրությունը չի կարող շարունակաբար անարդարության զոհ լինել: Վերջ ի վերջո մեզանում պետք է արթնանա պատասխանատվության պահանջի և արդար համակեցության մեջ դրա կարևորության գիտակցումը:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը