«Lacoste» ընկերությունը խնդրել է Նորվեգիայի ոստիկանությանն արգելել Բրեյվիկին կրել այդ ապրանքանիշի հագուստ
Ֆրանսիական «Lacoste» ընկերությունն էլեկտրոնային նամակով դիմել է Նորվեգիայի ոստիկանությանը՝ խնդրելով նրանց արգելել Անդերս Բրեյվիկին կրել իրենց ապրանքանիշի հագուստը։ Ընկերության իրավաբանները պատճառաբանել են այս ամենը նրանով, որ դա «հակագովազդ է ստեղծում ընկերության դեմ»։ Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է նման նամակի գոյության մասին տեղեկատվությունը, սակայն հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել այն։
Ահաբեկչությունից ավելի շուտ Բրեյվիկը համացանցում տեղադրված իր հայտնի «հռչակագրում» հայտարարել էր, որ նա «Lacoste»-ի հագուստի երկրպագուն է, և որ այդ հագուստը միանգամայն համապատասխանում է «կրթված պահպանողական եվրոպացու ոճին» ։
Բրեյվիկը հագել է այդ ապրանքանիշի հագուստ այն նկարներից մեկում, որը մեծ տարածում է գտել համացանցում։ Բացի այդ, նա այդ հագուստով է ներկայացել դատալսմանը։
Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկը մեղադրվում է Օսլոյում պայթյուն կազմակերպելու և Ուտոյա կղզում ահաբեկչություն իրականացնելու համար։ Այդ ամենի հետևանքով զոհվել է 76 մարդ։