Սևակ Արծրունու հայտարարությունը «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի զրպարտության կապակցությամբ
2011թ. սեպտեմբերի 5-ին «Նարեկացի» արվեստի միության հիմնադրման 7րդ տարեդարձի շրջանակներում պրն Նարեկ Հարությունյանը մամլո ասուլիս տվեց, որի ժամանակ և դրանից դուրս հայտարարություններ է արել, ինձ՝ Սևակ Արծրունուս նկատմամբ անհիմն ու անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելով (տե՛ս «Խոչընդոտում են Նարեկացի արվեստի միության գործունեությանը» հոդվածը, «Ազգ» օրաթերթ, 2011թ. սեպտեմբերի 6):
Ի պատասխան այդ զրպարտության՝ անհրաժեշտ եմ համարում հանրությանը ներկայացնել առկա իրողությունները:
2010թ. սեպտեմբերից Հարությունյան ընտանիքի ձեռնարկատիրական և հասարակական գործունեությունը Հայաստանում անմիջականորեն ղեկավարում է Նարեկ Հարությունյանը: Մինչ այդ՝ 2003թ. սկսած մոտ ութը տարիներ շարունակ Հարությունյան ընտանիքի բոլոր ծրագրերը Հայաստանում համակարգել եմ ես: Այդ ընտանիքը, խնդրել է ինձ ստանձնել Հայաստանի Հանրապետությունում իրենց շահերը պաշտպանելու գործը՝ դրա դիմաց խոստանալով փոխանցել Հայաստանում որպես Հարությունյանների ներկայացուցիչ իմ գործունեության ընթացքում իրենց ունեցած մաքուր շահույթի 25%-ը: Նշված պարտավորությունը հետագայում՝ 2009թ. հուլիսի 2-ին, ամրագրվեց Հարությունյանների և իմ միջև կնքված և նոտարի կողմից վավերացված պայմանագրով:
Որպես Հարությույան ընտանիքի ներկայացուցիչ՝ իմ գործունեության ութ տարիների ընթացքում համակարգել եմ Հայաստանում «Նարեկացի» արվեստի միության հիմնադրման աշխատանքները, աջակցել եմ կառույցի կայացմանը: Լինելով «Նարեկացիի» խորհրդի հիմնադիր անդամը՝ համակարգել եմ այդ միության Շուշիի և Երևանի կենտրոնների կառուցման և կայացման բոլոր աշխատանքները: Նախաձեռնել և համակարգել եմ «Նարեկացի» արվեստի միության կարևորագույն մի շարք ծրագրեր, որոնցից են, օրինակ՝ «Լիբանանի մշակույթի շաբաթը Հայաստանում» (2008), «Համշենական շաբաթը Հայաստանում» (2008), ժողգործիքների «Նարեկացի» համույթի ստեղծումն ու Եվրոպա շրջայցը (2009-10թթ.) և այլն:
Բացի դրանից, նշված ութը տարիների ընթացքում մեծ ջանքերի գնով վերականգնել եմ մինչ այդ Հայաստանում և արտասահմանում Հարությունյան ընտանիքի կորցրած մի քանի միլիոն ԱՄՆ դոլար վնասները. վերականգնված գումարները ներդրվել են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում:
Որպես Հարությունյանների ներկայացուցիչ՝ ես նաև ստանձնել եմ Հայաստանում իրենց անձնական և կենցաղային խնդիրների կարգավորման գործը. ապահովել եմ Հարությունյանների` Հայաստան տեղափոխման բոլոր պայմանները, համակարգել եմ Երևանում նրանց առանձնատան շինարարության աշխատանքները, կարգավորել եմ Լիբանանում և Կիպրոսում իրենց ձեռնարկատիրական և այլ խնդիրները, անգամ վեց տարիներ շարունակ զբաղվել եմ Հարությունյան ընտանիքի ավագ՝ պարոն Կարապետ Հարությունյանի խնամքի կազմակերպման հարցով:
Հակառակ այս ութը տարիների նվիրված գործունեությանս, Նարեկ Հարությունյանի վիրավորական վերաբերմունքի պատճառով 2010թ. սեպտեմբերին հրաժարական եմ ներկայացրել ՝ միաժամանակ պահանջելով Հարությունյան ընտանիքից կատարել պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները: Դրանից խուսափելու նպատակով, երկու ամիս բանակցությունները ձգձգելուց հետո՝ 2010 թ. դեկտեմբերի 9-ին Հարությունյան ընտանիքը անսպասելիորեն իմ դեմ հայցով դիմեց դատարան ՝ ինձանից պահանջելով վերադարձնել իբր իմ կողմից իբր «յուրացված» ինչ-որ գումարներ:
Դատարանին թյուրիմացության մեջ գցելու նպատակով ի հիմնավորումն այդ հայցի ներկայացվեց ոչ թե ամբողջական նյութերի արդյունքում կազմված թվերի հաշվեկշիռը այլ մասնակի և միակողմանի տվյալներ:
Այս գրոհի դեմ պաշտպանվելու համար 2010թ. դեկտեմբերի 22-ին իմ հերթին հանդես եկա հայցով՝ պահանջելով պայմանագրով ինձ հասանելիք գումարը: Այդ օրվանից սկսած Հարությունյանները տարբեր պատճառաբանություններով անդադար ձգձգում են դատավարությունը: 2010թ. սեպտեմբերից առ այսօր Հարությունյաններին հաջորդաբար պաշտպանել է վեց փաստաբան. մինչև 2011թ. ամառը նրանց պաշտպանող փաստաբաններից երեքը, քննելով գործը և աստիճանաբար համոզվելով, որ Հարությունյանները իրենց թյուրիմացության մեջ են գցել՝ գործի վերաբերյալ ոչ ամբողջական տվյալներ տրամադրելով, խորհուրդ են տվել բանակցությունների միջոցով բավարարել իմ իրավունքները, ինչից հետո նրանք մեկը մյուսի հետևից հեռացվել են աշխատանքից:
2010թ. սեպտեմբերից այս կողմ սխալ վարչարարության արդյունքում Հարությունյան ընտանիքի ձեռնարկատիրական բոլոր ծրագրերը, ինչպես նաև «Նարեկացի» արվեստի միությունը հայտնվել են անմխիթար վիճակում: Դրա պատճառներեն են՝ «Նարեկացի» արվեստի միությունում՝ անհեռանկար ծրագրերը, ներքին պառակտվածությունը, կադրային ոչ հետևողական գործելաոճը, նոր նախագծերի բացակայությունը, իսկ իրենց ձեռնարկատիրական հիմնարկներում ՝ հիմնարկների փաստացի անտիրության մատնված լինելը, հարկային մարմինների նկատմամբ պարտավորություններից խուսափելը, նույն կադրային խայտաբղետ քաղաքականությունը, պատեհապաշտ մարդկանց խորհուրդներով առաջնորդվելը, սխալ նշանակումները, անհիմն ազատումները և այլն:
Նարեկ Հարությունյանը, իր անհեռատես և ոչ հետևողական ծրագրերով և աննպատակ ու ապաշնորհ գործողությունների արդյունքում, մի տարում մսխել է ահռելի գումարներ՝ փոխարենը գժտվելով Հայաստանում իրենց զարգացող ծրագրերի հիմքը դրած անհատների և կառույցների հետ:
Արդ, հայտարարում եմ.
- «Նարեկացի» արվեստի միության գործունեությունը վտանգված է միմիայն Հարությունյանների անհեռանկար և պատեհապաշտ գործունեության պատճառով:
- Իրավապահ մարմիններին ներկայացված Նարեկ Հարությունյանի բոլոր բողոքներն անհիմն են ու սուտ, հիմնված են ստի ու բամբասանքի վրա:
- Հարությունյանների ընտանիքի ձեռնարկատիրական գործունեությունում իմ համակարգած ժամանակահատվածում չի եղել և ոչ մի լումայի տնտեսական չարաշահում: Բոլոր դեպքերում, դատարանն ու իրավապահ մարմինները Նարեկի դիմումների համաձայն քննում են նրա ներկայացրած «փաստերը»:
«Նարեկացի» արվեստի միության յոթերորդ տարեդարձի առիթով Նարեկ Հարությունյանի հայտարարությունները հետապնդում են մեկ հիմնական նպատակ՝ մսխել իր ղեկավարած արվեստի օջախի համբավը Հարությունյանների ընտանիքի անպարկեշտ ձեռնարկատիրական գործունեության անփառունակ արդյունքները ծածկելու համար:
Կոչ եմ անում լրատվամիջոցներին լինել զգոն և անաչառ՝ ձեռնպահ մնալով իմ նկատմամբ Նարեկ Հարությունյանի կողմից զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց:
Իմ անձի նկատմամբ Հարությունյան ընտանիքի կողմից թույլ է տրվել անարդարություն, այժմ նրանք Նարեկ Հարությունյանի միջոցով նախաձեռնել են ասեկոսների և բամբասանքների արշավ՝ այդ անարդարությունը ծածկելու նպատակով:
Հայտարարում եմ, որ հաստատակամ եմ պաշտպանելու իմ հասարակական գործչի, ձեռնակատերի, ընտանիքի հոր և զավակի համբավը բոլոր ատյաններում և բոլոր օրինական միջոցներով: Հարությունյանների կողմից ինձ վարկաբեկելու նպատակով ծախսվող ֆինանսական խոշոր միջոցները չեն կարող ավելի ծանր կշռել քան ճշմարտությունը, օրենքը և արդարությունը:

Սևակ Արծրունի