Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Facebook» սոցիալական ցանցը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության սեպտեմբերի 2– 4–ն անցկացրած քվեարկության արդյունքների համաձայն՝ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աննա» սերիալը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին, Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանն ասել է, որ այդ նախաձեռնությունն «Աննա» սերիալի հաշվին հանրաճանաչ դարձավ։
–Ի՞նչ կարող եմ ասել՝ միայն այն, որ ուրախ եմ, որ «Աննա» սերիալն իր օժանդակությունը, իր ներդրումն ունեցավ այդ խմբի ճանաչելիությունն ապահովելու հարցում,–հեգնել է նա։
Ալեքսան Հարությունյանի կարծիքով «Աննա» սերիալն օժանդակեց «Չենք լռելու» նախաձեռնությանը ճանաչելի դառնալ

7or.am