Կարծիք

16.08.2022 20:58


Իշխանության կողմից միտումնավոր որդեգրած ներքին քաղաքականությունն է՝ ստեղծել Հայաստանում տոտալ վախի մթնոլորտ

Իշխանության կողմից միտումնավոր որդեգրած ներքին քաղաքականությունն է՝ ստեղծել Հայաստանում տոտալ վախի մթնոլորտ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, մետրոներում և օդանավակայաններում տեղադրված պայթուցիկ սարքերի կեղծ ահազանգերը, դա իշխանության կողմից միտումնավոր որդեգրած ներքին քաղաքականությունն է՝ ստեղծել Հայաստանում տոտալ վախի մթնոլորտ, որի նպատակներից մեկն է կանխարգել աշնանը սպասվող ընդդիմության ընդվզումները և մարդաշատ հավաքները: Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս ողբերգական իրավիճակում հայ ժողովուրդը հասկանալով, թե ինչ աղետի առջև է կանգնած, կհամախմբվի և վերջնական լուծում կգտնի: Հակառակ դեպքում, մի խումբ կապիտուլյանտների, դավաճանների և անհայրենիքների պատճառով Ազգովի հայրենազուրկ ենք դառնալու։ Զարթնի՛ր ու խելքի արի Ա՛զգ, Հայրենիքդ ոչնչացնում են…

Ամուր հավատք, բազկի զորություն և կամքի ուժ բոլորիս․ երբ Աստված մեզ հետ է, և մեր գործն արդար, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել:

Հ.Գ. Իսկ դո՛ւ մահաբե՛ր կապիտուլյա՛նտ, մի՛ թպրտա՛, պի՛ղծ ու դավաճա՛ն արարա՛ծ, միևնույն է դատվելո՛ւ ես, թե՛ դու, թե՛ քո բաշիբոզուկների թայֆեն:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը