Կարծիք

16.08.2022 15:33


Երկրում չկա անվտանգության նվազագույն մակարդակ. միակ մարդը, որը պարսպապատված է`Հայրենիքի վաճառքի հաշվին բարգավաճող կապիտուլյանտն է

Երկրում չկա անվտանգության նվազագույն մակարդակ. միակ մարդը, որը պարսպապատված է`Հայրենիքի վաճառքի հաշվին բարգավաճող կապիտուլյանտն է

Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց դարձել է ազգային անվտանգության հարց:

Դավաճան-կապիտուլյանտին ենթարկվելը (եթե նրա դավադրության մասնակից չես)` անուղղակի հանցակցություն է:

Դավաճան-կապիտուլյանտին հանդուրժելը (եթե տեսնում և հասկանում ես դրա հետևանքները)` նոր հանցագործությունների խրախուսում է:

Դավաճան-կապիտուլյանտին հավատալը (եթե էշ կամ անուղղելի ապուշ չես)` գիտակցված հանցակցություն է:

Նիկոլիզմի ավերիչ բանդային ենթարկվողները, հանդուրժողները և հավատացողները` դարձել են դրանց ուղղակի կամ անուղղակի հանցակիցները:

Անվերջ կորուստների այս հանցավոր մաթեմատիկան և արյունալի վիճակագրությունը, ոչ մեկին իրավունք չի տալիս ընդամենը հաշվել մարդասպան ռեժիմի հերթական զոհերի ու կորուստների քանակը, գումարել նրանց նախորդ զոհերի ընդհանուր թվին, հաշտվել եղելության հետ, ու ապրել այնպես` կարծես ոչինչ չի եղել: Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց արդեն ազգային անվտանգության հարց է դարձել:

Իսկ որևէ մեկը վստա՞հ է, որ ինքը չի լինելու նոր լոկալ պատերազմի, ահաբեկչության, տեխնածին աղետի, վայրի երթևեկության, ոստիկանական բիրտ ուժի կամ թուրք-ադրբեջանական վնասարար ոտնձգությունների հաջորդ զոհը (թունավորումներ, հիվանդությունների տարածում, առևանգումներ և այլն):

Երկրում չկա մարդկանց անվտանգության նվազագույն մակարդակ: Միակ մարդը, որը պարսպապատվել է բացարձակ անվտանգությամբ` ժողովրդի փողերով, հայ ժողովրդի կյանքի ու Հայրենիքի վաճառքի հաշվին բարգավաճող դավաճան-կապիտուլյանտն է:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը