Կարծիք

15.08.2022 14:41


Պայթյունի ծանր ողբերգության մեջ հայտնված երեխաներին տեսնելիս՝ հիշեք Վանքի դպրոցի բակի՝ Արցախի պայծառ սերնդին խորհրդանշող այս քարեղեն մանուկներին

Պայթյունի ծանր ողբերգության մեջ հայտնված երեխաներին տեսնելիս՝ հիշեք Վանքի դպրոցի բակի՝ Արցախի պայծառ սերնդին խորհրդանշող այս քարեղեն մանուկներին

Էս օրերին լինելով Արցախում և տեսնելով Երևանի տոնավաճառում տեղի ունեղած ողբերգությունը՝ մի բան չեմ կարող չասել.

սահմռկեցուցիչ ողբերգության զոհ մեր յուրաքանչյուր հայրենակցի գտնելիս՝ հիշե'ք՝ Բերձորի այս տաճարը ևս ապրել էր ուզում, Աղավնոյի այս տունն ապրել էր ուզում։

Փլատակներից լսվող մեր հայրենակիցների՝ կյանք աղերսող յուրաքանչյուր ձայն լսելիս, նրանց գտնելու ու կյանք տալու պահին՝ հիշե'ք՝ Արցախում նույնկերպ կյանք են ուզում, նիկոլիզմի առաջացրած ապագայակործան փլատակների տակ մնացած այս ճարտարցիները, վանքցիները, հաթերքցիները, մարտակերտցիներն ու ողջ արցախահայությունն ուզում են ապրել։ Շուշիի 《որբը》՝ մթության մեջ լույս տվող Եղցահող գյուղն ուզում է ապրել։

Պայթյունի ծանր ողբերգության մեջ հայտնված երեխաներին տեսնելիս՝ հիշեք Վանքի դպրոցի բակի՝ Արցախի պայծառ սերնդին խորհրդանշող այս քարեղեն մանուկներին, հիշեք և լևոնիզմ֊նիկոլիզմի նախաձեռնած փլատակների տակ մենակ մի թողեք խոնարհումի արժանի այդ փառապանծ ժողովրդին...

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը