Տնտեսական

15.08.2022 09:18


Ամենաբարձր գնաճը գրանցվել է Երևանում, Հրազդանում և Գավառում

Ամենաբարձր գնաճը գրանցվել է Երևանում, Հրազդանում և Գավառում

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հուլիսի սպառողական գների ինդեքսը:

Ըստ ՎԿ տարածած տեղեկագրի՝ Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ կատարվում է սպառողական գների (սակագների) ամենամսյա դիտարկում:

Ինդեքսի հաշվարկման համար, սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) զամբյուղում ներառված է` 425 ապրանք-ծառայություն:

2022 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գներն ընդհանուր աճել են 8.3%-ով: Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները՝ 13.7%-ով, ալկոհոլային խմիչքները, ծխախոտային արտադրատեսակները՝ 7.9%-ով, հագուստը և կոշիկը 9.3%-ով, բնակարանային ծառայությունները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները՝ 5.2%-ով, տնային գործածության առարկաները, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկումը՝ 6.1%-ով, առողջապահությունը՝ 1.2%-ով, տրանսպորտը՝ 6.6%-ով, կապը 0.3%-ով, հանգիստը և մշակույթը՝ 12.4%-ով, կրթությունը՝ 1.5%-ով, Ռեստորանները և հյուրանոցները՝ 6.0%-ով, տարբեր ապրանքները և ծառայություններ՝ 5.3%-ով:

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճը դիտարկվել է Երևանում ՝10.1%, Հրազգանում՝ 9.3% և Գավառում՝ 9.1%, ամենացածրը՝ Գյումրիում և Վաղարշապաթում է եղել՝ համապատասխանաբար 7.5% և 7.6%:

Աղբյուրը` 168.am

Այս խորագրի վերջին նյութերը