Է. Նալբանդյան. «Ինչպե՞ս է պատերազմի քարոզչություն անող երկիրը հավակնում դառնալ ՄԱԿ-ի ԱԽ անդամ»
Հարավային Կովկասի, Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ այսօրվա համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով Ադրբեջանի ցանկությանն ընտրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հանձնաժողովների կազմում, ասել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությանը Ադրբեջանի մասնակցությունը որևէ բան չի կարող տալ, դեռ հակառակը։ Շատերի մոտ հարց է ծագում, թե ինչպես է ռազմատենչությամբ աչքի ընկնող, պատերազմի քարոզչություն անող, ռազմական բյուջեն ավելացնող, ուժի կիրառումը հիմնական քաղաքականության մաս դարձրած երկիրը հավակնում դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ»։