Լրահոս

07.09.2011 12:30


Ի՞նչն է խանգարում Լեզվի պետական տեսչությանն ավելի արդյունավետ գործել

Ի՞նչն է խանգարում Լեզվի պետական տեսչությանն ավելի արդյունավետ գործել

Սեպտեմբերի 7-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Լեզվի պետական տեսչության պաշտոնակատար Սերգո Երիցյանն անդրադարձել է լեզվի հրապարակային կիրառմանը վերաբերող օրենսդրական վերջին փոփոխություններին։

Երիցյանը նշել է, որ հիմնական փոփոխությունները վերաբերում են գովազդներին և ցուցանակներին։ Այսուհետև ցուցանակների վրա պետք է գերակայի հայերենը, այլապես սպասվում են խոշոր տուգանքներ՝ մինչև նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով։ Միաժամանակ չի արգելվում գրել նաև այլ լեզվով, բայց հայերենը պետք է գերակայի, առաջնահերթ լինի։

Երիցյանն ավելացրել է նաև, որ, չնայած այդ փոփոխություններին, լեզվի պետական տեսչությունը դեռ չունի համապատասխան լիազորություններ ավելի արդյունավետ գործելու համար, և ցուցանակների վերափոխման գործընթացն իրականում բավական դանդաղ է ընթանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը