Լրահոս

07.09.2011 12:17


Պաշտպանության նախարարը չի՞ կարողանում միանձնյա որոշումներ կայացնել

Պաշտպանության նախարարը չի՞ կարողանում միանձնյա որոշումներ կայացնել

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, պատասխանելով «7օր»–ի հարցին, թե բանակում տեղի ունեցող վերջին դեպքերի կապակցությամբ պատասխանատվություն չի՞ կրում բանակի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը, ասել է.

–Բոլորն էլ պատասխանատու են, բոլորն էլ մեղավոր են։ Այս հարցում մեծ դեր է խաղում կոռուպցիան։ Կոռուպցիան միայն գումար վերցնելը չէ. դա այն է, երբ մի պաշտոնյա միջամտում է մեկ այլ պաշտոնյայի գործերին, մի կառույցի աշխատողներ խառնվում են մեկ այլ կառույցի գործերին։

Նա համոզված է, որ այդ երևույթը պետք է վերացվի։

–Պաշտպանության նախարարը չի կարողանում միաձայն ազդել բանակի վրա ու որոշումներ կայացնել. տեղից վեր բարձրացողը խառնվում է բանակի գործերին,–նշել է Մ. Եղիազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը