Կարծիք

13.08.2022 09:58


Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինյանի հաճույքները

Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինյանի հաճույքները

Իր տխրահռչակ գրքում Նիկոլ Փաշինյանը բավական հանգամանորեն անդրադարձել է անբարոյականությանը՝ թեթև վարքի կանանց ու նրանց հոգեբանությանը, իր իսկ կողմից այդ հոգեբանությամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձևակերպումներ։ Ժամանակին դրան քչերն են ուշադրություն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտվածք ունեցող մարդու՝ իշխանության գալու դեպքում պետությունը կարող է հայտնվել այդ անառակ կնոջ կարգավիճակում։ Եվ հայտնվել է։

Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հիմա կատարում է ցանկացածի ցանկացած պահանջ՝ պայմանով, որ նա կպահպանի իշխանությունը։ Հայաստանն ապրում է անբարոյական կնոջ հոգեբանությամբ՝ պատրաստ է բավարարել ցանկացած քմահաճույք՝ պայմանով, որ դրա համար կվճարեն։ Տարբերությունն այն է, որ վճարը ստանում է միայն Նիկոլ Փաշինյանը՝ իր խմբակի հետ՝ իշխանությունը պահպանելու, իշխանական ամենատարբեր վայելքների, բիզնեսների, պարգևավճարների, ատկատների, պաշտոնյաների հարստացման և բազմաթիվ այլ դրսևորումներով։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կառավարում է «թուլանանք և հաճույք ստանանք» սկզբունքով։ Առանձնահատկությունն այն է, որ ամեն օրվա հետ թուլանում է Հայաստանը, իսկ հաճույք ստանում են ինքն ու իր մերձավորները, որոնց համար բացարձակապես միևնույն է, որ հաճույքի աղբյուրն Ադրբեջանն են ու Թուրքիան։ Մարմնավաճառները նույնպես, որպես կանոն, ուշադրություն չեն դարձնում հաճախորդների ազգային և աշխարհաքաղաքական պատկանելությանը։

Նիկոլ Փաշինյանի իշխանական հաճույքները շարունակվելու են այնքան, քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախից ու Հայաստանից ստանալու ինչ-որ բան ունեն։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի համար որևէ նշանակություն չունի՝ այդ պահանջները կլինեն, ասենք, բնակավայրերի՞, թե՞ ճանապարհների ու միջանցքների տեսքով։ Նրա համար կարևորն այն է, որ ադրբեջանաթուրքական պահանջների կատարումը շատ ժամանակ պահանջի։ Հետևաբար, տպավորությունը, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն ինչ ավարտել արագ, մոլորություն է։

Նա ընդամենն այդպիսի պատրանք է փորձում ստեղծել՝ իրականում առաջանորդվելով «որքան դանդաղ, այնքան լավ» սկզբունքով։

Բարոյականության ու արժեքների դեգրադացիան, որ տեղի է ունեցել վերջին չորս տարիներին, պատահականություն չէ։ Նիկոլ Փաշինյանը տեսանելի ու անտեսանելի միջոցներով փորձում է հայ հասարակությանը դարձել այնպիսին, ինչպիսին ինքն է ու ինչպիսին իրեն պատկերավորել է սեփական գրվածքում։

Նրա համար իդեալական վիճակը, իհարկե, հանրային ամբողջական բարոյազրկումն է՝ այնքան ու այնպես, որ բոլորն ապրեն «թուլանալու և հաճույք» ստանալու սկզբունքով և պատրաստ լինեն տրվելու ամենայնին, ինչի համար կա վճարող։

Եվ այսօրվա հանրային ընդվզումը, դեռևս ֆունկցիա չստացող դիմադրությունը, որ դրսևորվում է ամենատարբեր օջախներում, մեծ հաշվով հենց դրա մասին է՝ արդյոք հասարակությունն ամբողջությամբ կիջնի՞ Նիկոլ Փաշինյանի մակարդակին, թե՞ ի վերջո կկարողանա ուժ գտնել իր մեջ այնպես, ինչպես ավանդապաշտ ընտանիքն է վռնդում պատահաբար հարս եկած անբարոյականին։

Հարություն Ավետիսյան

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը