Մինչև հիմա «սալամի» փոխարեն «բարև» ես ասում հենց նրա համար, որ ժամանակին «Քոչարյանի նման մեկն է» դարձել նախագահ
շոգ ու կիսաարձակուդային օրերին կարդալով ֆեյսբուքյան որոշ հայտնի օգտատերերի գրառումները, դրանք լրահոսում տիրաժավորելը, որոշ նեղ ու սովորաբար այլ ոլորտի մասնագետների՝ իրենց ուղեղին ոչ հասու թեմաներով վերլուծական հարցազրույցները, տպավորություն է, թե արդեն հոգեխանգարմունքի վերջի ստադիայում ենք:
Մեկը ինչ-որ ներողություններ է խնդրում՝ անհասկանալի է, թե ում անունից, ումից ու ինչից, մեկը գնալ-կոտորվելու կոչեր է անում: Մեկը ընդհանրապես երջանկացել է Արցախը թուրքին հանձնելով, երաշխիքներ ենք ստանում, որ էլ այլևս Քոչարյաններ չեն գա նախագահ դառնան: Ու էդ օդ մսխողին մեկը չի ֆայմացնում, որ մինչև հիմա «սալամի» փոխարեն «բարև» ես ասում հենց նրա համար, որ ժամանակին «Քոչարյանի նման մեկն է» դարձել նախագահ․․․չնայած ու՞մ, ի՞նչ ֆայմացնես, եթե այդ տարիքում էլ չի ջոկել:
Էդ մարդկանց երևի թե կարելի է հասկանալ, շոգ է, ուլտրամանուշակագույն ճառագայթները ուժեղ են հարվածում, չեն լսել ԱԻՆ-ին ու ժամը 1-5 ը արևի ուղիղ ճառագայթների տակ են մնացել (վաղվանից մի քանի աստիճանով էլ ա տաքանում, դե պատկերացրեք ինչ կկատարվի)))։
Բայց, չեմ հասկանում իմ գործընկերներին, որ ամեն նմանատիպ միտք դարձնում են լրահոսի մաս, ամեն մեկի առաջ միկրոֆոն են դեմ տալիս ու թողնում իր հալված մտքի տխմարություններն ասի, հանուն, չգիտեմ, երևի լայքի՝ տարածում են այդ ցնդաբանությունները, գուցե համաձայն չլինելով դրանց հետ, կամ էլ, գուցե, քաղաքական պատվերը կատարելով:
Ինչպես Ռուբեն Հակոբյանն է ճիշտ նկատում՝ սեղանի շուրջ բարեկամաբար զրուցում են, բայց սեղանի տակից ոտքերով խփում են:
Գործընկերներ ջան, ախր այս վիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք, հանրային հարթակներում նաև այդ տեսակ հիմարությունների գերակշռումն է։ Այդ «բազմակարծություն» կոչվածի հանրայնացման արդյունքում, էս մեր ժողովուրդը արդեն շուտվանից չի տարբերում լավը՝ վատից, բարեկամին՝ թշնամուց, ընդանհրապես ամեն բան խառնվել է հենց այդպիսի պատահական, ոչ մասնագետ, կամ ոչ կենսագրություն ու շրջապատ ունեցող մարդկանց երեսից, որոնք հավասարապես հասանելի են լայն մասսաներին, որքան մասնագետներինը։
Իրենց անկապ խոսքից, պահի տակ եկած, բայց չմտածված մտքերից, մանիպուլացված, կիսատ, սխալ ինֆորմացիայի ու առանց մասնագիտական գիտելիքի վերլուծություններից, որոնք մեր սովորական կյանքում մշտապես կբնութագրեինք «դուռակություն», բայց այս դեպքում, ինչ-որ մեկի խիստ «պրոֆեսիոնալ դուռակությունը», հանրության աչքերում հավասարվում է իրական մասնագետի, մտավորականի ու իրական միտք ունեցող մարդու խոսքին, այդտեղից էլ սկսվում է, ուղենիշերի խառնաշփոթը, որը բերում է հասարակության դեգրադացմանը ու պարտադիր՝ նման աղետի։
Բոլորս, վստահ եմ, բազմաթիվ առիթներ ենք ունենում քննադատելու սոցիալական ցանցերի բացասական ազդեցությունը՝ ով, ինչ հիմարություն ասես գրում է, տարածվում է, կարծիք է ձևավորվում, բայց կարծում եմ՝ մեր՝ լրատվամիջոցներիս պատասխանատվությունը էլ ավելի մեծ է, որովհետև մենք կարող ենք գոնե որոշ չափով ու լավ իմաստով այդ ամենը գրաքննության ենթարկել՝ պաշտպանելով մեր հասարակությանը այդ ամենից, իհարկե՝ որքանով որ ի զորու ենք։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից