Երևանի ջանասիրությունը` շուտափույթ և արագ գցել իր վրայից Ղարաբաղի համար պատասխանատվությունը, տեսանելի է ամբողջ աշխարհին․ «Հրապարակ»
Հրապարակը գրում է․ Ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ մեր վեճ-զրույցը տխուր ու հուսահատ ստացվեց: Ես փորձում էի ամեն կերպ լույս տեսնել թունելի վերջում, նա ասում էր, որ 19 տարի զբաղվել է հայկական հարցերով, և առաջինն ինքն իրեն խոստովանում է, որ չգիտի՝ ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից: «Լաչինի միջանցքից դուրս ես գալիս, գնում ես դեպի Հայաստան, և այնտեղ ընդամենը 3 բնակեցված կղզյակ կա, մնացածը անապատ է:
Ռուսներն այնտեղ կբնակվե՞ն: Երբեք: Ռուսների համար այնտեղ շոգ է: Ինչպես Երևանն է մեկուսացված «միլիոննիկ», ինչպես Վատիկանը, այդպիսին էլ Ստեփանակերտն է: Սրանք դառը իրողություններ են, որոնց մասին դժվարանում եմ խոսել: Հայերը լավ կլինի իրենց քթի տակ նայեն: Հավ ման տալու տեղ չունեն արդեն, բայց անընդհատ խոսում են ռուսների մասին: Ես 19 տարի զբաղվում եմ հայկական հարցերով, և առաջին անգամ սկսել եմ ինքս ինձ խոստովանել, որ չունեմ էլ ոչ մի իդեա: Որովհետև ոնց որ խուլ պատի խփեմ` ոչ մի արձագանք»:
-Հայաստանում հիմնականում դեպրեսիվ տրամադրություններ են, մարդիկ ոչ մի լավ բան չեն սպասում: Թեև բնակչության մեծ մասի հայացքն ուղղված է դեպի Հյուսիս, բայց այսօր ռուս խաղաղապահներին մեղադրում են պասիվության մեջ, մեր վարչապետը նույնիսկ խոսեց ռուսական կողմի թողտվության մասին, որի պայմաններում էլ տեղի ունեցավ վերջին սրացումը շփման գծում: Դուք համաձա՞յն եք նման գնահատականի հետ և ինչի՞ հետ է կապված խաղաղապահների պասիվությունը:
-Ինչո՞ւմ է պասիվությունը:
-Նրանում, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, կրակում են, օրինակ, իսկ ռուս խաղաղապահները չեն պատասխանում:
-Դե, կրակելն անձրևի նման մի բան է դարձել: Իսկ Երևանը կատարե՞լ է պայմանավորվածությունները:
-Այո, հիմնականում, միայն Լաչինին զուգահեռ ճանապարհը չենք սարքել, դրա համար էլ դեռ ժամանակ կա, ի՞նչ պրետենզիա ունեք Երևանին:
-Հայկական զորքը միայն հիմա է դուրս բերվել, բառացիորեն հենց հիմա, այն էլ միայն վերջին սրացման պահին: Երևի թե պետք է նախ կատարել պայմանավորվածությունները և հետո նոր պահանջներ ներկայացնել: Դա` առաջինը: Ինչ վերաբերում է ձեր հարցին: Խաղաղապահները ընդամենը միջնորդ են հակամարտող կողմերի միջև և չեն կարող ոչ մի կողմից հանդես գալ: Դա ևս փաստ է: Նրանք չեն կարող պարտավորություն վերցնել, օրինակ, կառուցելու Լաչինի այդ զուգահեռ ճանապարհը: Ո՞վ չի կառուցել այն: Հայաստանը չի կառուցել: Ադրբեջանը ճանապարհի իր հատվածը ավարտել է: Բերձորը դատարկ է, ես անցել եմ ու տեսել եմ, որ այնտեղ մարդ չկա:
-Բայց Բերձորում կան որոշ քանակով բնակիչներ, շատ չեն, բայց կան, Լաչինի այդ երեք բնակավայրում մոտ 100 ընտանիք է մնացել:
-Ոչ: Օֆիցիալ տվյալներով, այնտեղ 10 մարդ կա: Բերձորում ոչ մի մարդ չի մնացել: Ես այնտեղով անցել եմ ու պատահաբար տեսել եմ կանգառում մի երիտասարդ կնոջ երկու երեխաների հետ, վերջ: Օֆիցիալ տվյալներով Բերձորը դատարկ է: Ինչո՞ւ են հայկական իշխանությունները պահանջում, որ Բերձորի շրջակայքում մարդիկ չայրեն իրենց տները:
-Դա հերքվել է Արցախի իշխանությունների կողմից, ասել են, որ նման բան չի եղել, որ մարդիկ սխալ են հասկացել, որ ասվել է՝ որպես բարոյական փոխհատուցում կարող եք այրել տները:
-Դա միայն խոսակցություն է: Բնակիչներին ասել են՝ մի ոչնչացրեք տները, որովհետև փոխհատուցումը վճարում է Ադրբեջանը եւ այլն: Հենց սկսում ենք խորանալ այս հարցերի մեջ, շատ տխուր պատկեր ենք ստանում: Օրինակ, ես, որպես երրորդ կողմ, ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է դադարեցնել Բերձորով անցնող Լաչինի միջանցքի գործարկումը և նոր ճանապարհ կառուցել: Ես չեմ հասկանում, թե ինչու է դա արվում: Ասենք, ինչ-որ մարդիկ ուզում են փող ծախսել: Իտալիայում, օրինակ, ճանապարհաշինության համար հատկացված գումարների 40 տոկոսը մարդիկ դնում են իրենց գրպանը: Հիմարներ, որոնք սա չեն հասկանում, չկան, բայց քաղաքական իմաստը ո՞րն է: Ինչո՞ւ է պետք մի Լաչինի միջանցքը փոխել մեկ այլ միջանցքով, կամ ճանապարհով:
-Անկեղծ ասած, մենք էլ դա չենք հասկանում, բայց դա նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից մեկն է և ամենևին հայկական կողմի պահանջը չէ:
-Ախ, ուզում եք ասել, էլի Պուտի՞նն է մեղավոր:
-Ես նման բան չասացի, բայց պատասխանատու են ստորագրողները: Ի վերջո, ես ներկայացնում եմ հասարակ մարդկանց տեսակետը, որոնք ի սկզբանե համաձայն չեն եղել այդ փաստաթղթի տրամաբանությանը և Նիկոլ Փաշինյանին են մեղադրում դրա համար: Բայց ունենք այն, ինչ ունենք:
-Գիտե՞ք ինչ եմ ուզում ասել: Երևանի ջանասիրությունը` շուտափույթ և արագ գցել իր վրայից Ղարաբաղի համար պատասխանատվությունը տեսանելի է ամբողջ աշխարհին: Հիմարներ չկան: Միակը, ինչը զորքերի դուրս բերումը հետո կապում է Հայաստանը Արցախի հետ` սուբվենցիաներն են, դոտացիաները, էլ ոչինչ: Ես ձեզ հարց տամ: Ասենք, դուք ղեկավարում եք 100 հոգանոց կոլեկտիվ, և ձեզ դոտացիա են տալիս են ոչ թե 100, այլ 300 հոգու համար: Ինչո՞ւ:
-Որ գրպա՞նս դնեմ: Չգիտեմ…
-Պատասխանը հռետորական է՝ դա բիզնես է: Եւ հիմա դա տեղի է ունենում: Բիզնեսը կարող է լինել երկարաժամկետ, կարճաժամկետ, բայց այն կա, կատարվում է:
-Արդյունքում տուժում է հասարակ ժողովուրդը:
-Դա հասկանալի է: Եւ հիմա Ռուսաստանի խնդիրը և ռուս խաղաղապահների խնդիրը, ինչպես ես եմ հասկանում, նրանում է, որ պահպանեն Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը: Սա նշանակում է, որ վաղ թե ուշ այդ վճարումները, դոտացիաները Ռուսաստանը ստիպված է լինելու վերցնել իր վրա: Իհարկե, ոչ բիզնես-չափերի: Ռուսաստանը չունի դրա վրա փող սարքելու խնդիր: Բայց կլինի ռեզերվային ֆոնդ, որի ապահովումը Ռուսաստանը կվերցնի իր վրա: Այն իր վրա վերցնելու համար Ռուսաստանը պետք է ունենա անվտանգության երաշխիքներ, որոնք պետք է իրենց վրա վերցնեն Ադրբեջանը, Ռուսաստանը և, հավանաբար, Թուրքիան: Համար մեկ հարց՝ 100 տարի առաջ արդեն եղել են պայմանավորվածություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Ղարսի և Մոսկվայի պայմանագրերը: Դրանց արդյունքում տրվել են երաշխիքներ, որ Ռուսաստանն իր հովանու տակ կվերցնի Նախիջևանի մարզը: Նախիջևանում, այնուամենայնիվ էթնիկ զտում եղավ: Երաշխիքները չգործեցին:
-Եւ հիմա էլ չեն գործի, կարծում եմ:
-Տեսեք, դուք նախօրոք արդեն որոշեցինք:
-Մենք ելնում ենք նրանից, ինչին ամեն օր ականատես ենք լինում:
-Եթե դրանք չաշխատեն, եթե հայկական բնակչությունը Լեռնային Ղարաբաղի մնացյալ տարածքից դուրս գա, հեռացվի այնտեղից, ապա մեր խաղաղապահները պետք չեն լինի, դա կլինի վերջը, ուրեմն հարցը կփակվի: Ես երկար դիմադրում էի Լեռնային Ղարաբաղն Արցախ վերանվանելուն, և միայն վերջերս հասկացա, թե ինչու են այն վերանվանում՝ որովհետև Լեռնային Ղարաբաղից մնաց միայն Արցախը, ըստ տարածքի:
-Ձեր կանխատեսմամբ, ռուս խաղաղապահների մանդատը կերկարացվի՞:
-Վախենամ՝ ոչ:
-Իսկ ինչո՞ւ:
-Որովհետև Ադրբեջանը չի ուզում:
-Եւ ամեն կերպ ցու՞յց է տալիս դա:
-Այո, նախ դա է, երկրորդն էլ՝ Երևանը դրա համար չի պայքարում: Ռուսաստանը վաղուց է դուրս եկել Մինսկի ֆորմատից ու բազմիցս դա հաստատել է: Ի՞նչ է անում Երևանը: Ջերմագին համբուրվում է Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ, կարծես թե այն լեգիտիմ է: Չէ՞ որ եթե մեկը դուրս է եկել Մինսկի խմբից, մնացած երկուսն արդեն ոչինչ են, խումբը ոչինչ է դառնում, ոչ լեգիտիմ: Ինչո՞ւ եք նրանց հետ համբուրվում: Ի՞նչ եք դրանով ցույց տալիս, ի՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի Ռուսաստանի վրա, «что он видел в гробу Россию»: Եւ նման վերաբերմունքի պարագայում դուք ուզում եք պայքարել խաղաղապահների ներկայությունը պահպանելու համա՞ր:
-Բայց Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցերը մշտապես քննարկում է Պուտինի հետ:
-Դրանք միայն բառեր են: Փաշինյանը օր ու գիշեր անցկացնում է Բրյուսելում, մշտապես խոսում է Մինսկի խմբի մասին, նա այդպես պայքարում է խաղաղապահների՞ համար, թե՞ այդ արդեն առասպելական Մինսկի խումբն է նրան խաղաղապահներ խոստացել ուղարկել: Ոչ: Ոչ ոք այնտեղ չի մտնի` բացի ռուսներից:
-Ձեր կարծիքով կլինի՞ նոր պատերազմ մեր ռեգիոնում:
-Այն կլինի միշտ, այսպիսի դանդաղ ընթացքով, ինչպես հիմա է, այն մշտապես կբորբոքվի:
-Հիմա տեղի է ունենում հայկական հողերի աստիճանական, սողացող գրավում, և շուտով Հայաստանից ոչինչ չի մնա:
-Այո, այդպես էլ ընթանում է, ու դեռ ընթանալու է:
-Այս անեքսիան ունի՞ սահման, մինչև ո՞ւր են հասնելու: Մինչև Երևա՞ն:
-Եթե անցնեմ հայկական տերմինաբանության, մեզ Արցախի համար Ստեփանակերտն էլ է հերիք: Ստեփանակերտը կգոյատեւի, Ստեփանակերտը ինքնաբավ է:
-Մեզ ասելով ո՞ւմ նկատի ունեք: Ռուսաստանի՞ն:
-Ոչ, ղարաբաղցիներին:
-Դե, փաստացի այսօր համարյա ամբողջ Ղարաբաղը Ստեփանակերտում է բնակվում:
-Դե հա, և առաջին անգամ իմ 20 տարվա այցելությունների ընթացքում ես նկատել եմ, որ փողոցներում խցանումներ են գոյացել: Այնտեղ կյանքը եռում է: Այլ հարց է, որ Ստեփանակերտը կզղյակ է լուսնի վրա, որի միակ իմաստը՝ բացի հայկականության ազգային օջախի պահպանությունը, ռազմավարական բալանսն է:
-Մի հարց էլ՝ վերջինը…
-Ես ձեզ տխրեցնում եմ, դրա համար էլ չեմ ուզում խոսել, ես ինքս եմ տխրում:
-Չէ, Ձեր ասածները ռեալ իրականությունն են, մենք էլ ենք դա տեսնում, ուղղակի մեր ժողովուրդը համաձայն չէ վարչապետի հետ, մարդիկ չգիտեն ինչ անեն, իրավիճակն ինչպես շտկեն:
-Ձեր վարչապետը լեգիտիմ ճանապարհով է ընտրված և նրան փոխարինող չի սպասվում, իսկ ժամկետի առումով սահմանափակում վարչապետի պաշտոնը չի ենթադրում: Նա կարող է ողջ կյանքում վարչապետ լինել:
-Մեզ մոտ կարծիք կա, որ եթե Հայաստանը դիմի Իրանին, ռուսներին դա դուր չի գա:
-Իրանը թքած ունի Ռուսաստանի վրա, Իրանը ինքնաբավ մեծ երկիր է և ոչ մեկի կողմը չի նայում: Ես եղել եմ այնտեղ, շփվել եմ բարձրագույն մակարդակներում և տպավորություն եմ ունեցել, որ նրանք միայն իրենց վրա են հույսները դնում: Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը չի դիմի Իրանին: Նիկոլի երեկվա խոսակցությունը Ռայիսիի հետ հիշում եք: Ի՞նչ է հայտարարել Իրանը՝ մենք դեմ ենք լինելու գեոպոլիտիկ փոփոխություններին: Եթե թարգմանենք հասարակ լեզվի, դա կնշանակի՝ հերիք է խնամախոսության գնաք ՆԱՏՕ և Եվրախորհուրդ: Վերջին պատերազմից հետո և վերջերս Թեհրանից հնչում են Ադրբեջանին ուղղված շնորհավորանքներ` տարածքային ամբողջականության վերականգնման առիթով: Հայաստանի տեղն այս հարաբերություններում ո՞րն է: Հայաստանը կարող է տեղավորվել միայն իր տարածքով անցնող Իրանի ու Թուրքիայի միջև մրցակցության դաշտում, ոչ Ռուսաստանի ու Թուրքիայի:
-Իրանը Ադրբեջանի հետ էլ հակասություններ ունի, չնայած դիվանագիտական շնորհավորանքներին, ադրբեջանցիներն արդեն խանգարում են իրանցի գործարարներին, նրանցից բարձր ճանապարհային վճարներ են, օրինակ, վերցնում:
-Դա մանրուք է, մեքենաների հոսքը փոքր է: Օրական մոտ տասը մեքենա: Դա ոչինչ է: Կա Օսմանական և Պարսից պետությունների բնական սահմանների հարցը, որոնք անցնում են Հայաստանով: Նավթամթերքը Հայաստանում թուրքական է, տեքստիլը, կենցաղային քիմիան, ոսկերչական ապրանքները՝ բոլորը թուրքական են: Այստեղ այլ իրականություն է Հայաստանում: Ռուսաստանն այդտեղ չկա: Ընդամենը այն 7000 նատուրալիզացված ծրագրավորողներն են (Ռուսաստանից եկած եւ այլ երկրի քաղաքացիություն հայցող` Ս.Ս.), վերջ: Այո, Երևանի կենտրոնի ռեստորաններում նրանք շատ են նստում: Ռեստորանների համար դա մեծ թիվ է, բայց մեծ հաշվով, ոչինչ չի փոխում: